Ես սիրում էի նրան, վերջապես գտել էի իմ սերը ու երջանիկ էի անսահման: Նրա
կողքին ես կարծես ճախրում էի երկնքում, նա երազ էր, որ դարձել էր իրականություն, և
ես արդեն չէի կարող պատկերացնել իմ կյանքը առանց նրա: Երբ նայում էի իմ Նարեին ուզում
էի հավերժ հանգչեի նրա գրկում, նա արևն էր իմ կյանքի, ժպիտն իմ դեմքի, սիրում
էի ու ուզում, որ ողջ աշխարհն իմանար այդ
մասին: Բայց…
Թվում է, այնքան հեշտ է լինել երջանիկ,բայց մարդիկ, որ շրջապատում էին ինձ
սպանեցին այն: Առաջինը ծնողներս ուղղակի արգելեցին ինձ սիրել մի կնոջ, որ ամուսանցած
էր եղել տարիներ առաջ ու մեծ էր ինձնից տարքիով : Հետո մյուս հարազատներս կամաց-կամաց
երես թեքեցին ինձանից, բոլորը դատավոր էին դարձել ու դատում էին ինձ սիրելու
համար: Ընկերներս, որ միշտ իմ կողքին էին եղել թե° ուրախության և
թե° տխրության պահերին այս անգամ ինձ կանգնեցրին այլընտրանքի առաջ. <<Դու
խայտառակում ես ոչ միայն քեզ, այլ նաև մեր անունը, հրաժարվի°ր այդ կնոջից, այլապես
մեր ճանապարհները կբաժանվեն>>:
Ես մնացի մենակ, դեռ մի քանի օր
առաջ ծնողներ ունեի, հարազատներ, ընկերներ, իսկ այժմ ոչինչ չունեի, բացի իմ Նարեից: Աստվա°ծ իմ, մի±թե սիրելը հանցանք է, ինչո±ւ է իմ սերը
այդքան դառնացրել բոլորին, ինչի± իմ սիրելի
մարդիկ չեն հասկանում ինձ, ես ինչո±վ եմ խայտառակում նրանց, որ
սիրում եմ ու ուզում լինել երջանիկ, մի±թե մեղք է սիրել մեկին, ով մեծ
է ինձանից, ախր այդ ո±վ է սահմանել այն տարիքը, որ սեր չպետք է ճանաչի:
Աշխարհը կարծես դուրս էր եկել իմ դեմ, ամենուրեք նախատինքի խոսքեր էի լսում, երբ
նայում էի ծնողներիս կարծես նրանք աշխարհի ամենադժբախտ մարդիկ լինեին: Ես պատրաստ
էի թողնել բոլորին միայն լինեի այն կնոջ կողքին, որ կերջանկացներ ինձ: Բայց, Նարեն տեսնելով այդ ամենը, արգելեց սիրել ինձ իրեն, նա հեռացավ, անհետացավ քաղաքից, որ
չսիրեմ, մոռանամ նրան: Նա այնքան բարի էր, այնքան հեզ ու գեղեցիկ, ու այնքան
մեծահոգի, որ զոհեց մեր սերը հանուն ծնողական ու ընկերական սիրո: Ես խելագարի նման
փնտրում էի նրան ամենուր, բայց այդպես էլ չգտա, միայն մի երկտող գտա, որում ասված
էր. <<Ես հեռանում եմ, քանզի հասկացա, որ մեր սերը անհնար է>>:
Ես վերադարձա տուն իսպառ ոչնչացված, կոտրված ու ընկճված: Բարեկամներս,
ընկերներս վերադարձան, որ սփոփեն, ամոքեն իմ կորցրած սիրո վիշտը:
Երեք ամիս անց, ես ամուսնացա այն աղջկա հետ, ում հավանում էին բոլորը և ով
սիրում էր ինձ: Ես կործանում էի ինքս ինձ հասարակությանը դուր գալու համար: Աստվա°ծ իմ, երբ ես
ուրախ էի ու երջանիկ, ոչ մեկ չէր ուրախանում դրանով, այժմ երբ ես տխուր էի ու կործանված,
զարմանալի է, բայց ինձ սիրող մարդիկ անսահման երջանիկ էին:
Օրերն անցնում էին, ինձ համար կյանքը այլևս գոյություն չուներ, ես ռոբոտի
նման ուտում էի, քնում, գնում աշխատանքի, տուն գալիս, ես չէի ժպտում առհասարակ,
չկար մի բան որ ուրախացներ ու երջանկացներ ինձ: Անգամ երեխայիս ծնունդը ինձ
չպարգևեց երջանկություն, ես մարդ էի, որ ապրում էր ուղղակի ոչ թե իր, այլ շրջապատի
համար: Ես չէի ուզում տուն գալ, տեսնել ծնողներիս, կնոջս, երեխայիս, ամեն ինչ ինձ
համար այնքան խորթ էր, կարծես իմը չէր, ես փախչում էի տանից, կնոջս մտերմությունից
ու ծնողներիս քննադատող հայացքներից:
Ես հաճախ էի գնում այն այգին ուր
առաջին անգամ հանդիպել էի իմ Նարեին, ինձ թվում էր, թե նա դեռ այնտեղ
կլինի, ծառի տակ նստած` <<Երիտասարդ Վերթերի տառապանքները>>
ընթերցելիս:
Այսպես անցան կյանքիս յոթ տարիները:
Աշնանային մի երեկո հորդառատ անձրև
էր, չնայած այս ամենին հոգնած տանից,
աշխարհից ու ամենքից սովորականի նման ես դարձյալ մեր այգում էի: Այլևս հույս
չունեի, որ երբևէ կգտնեմ, կտեսնեմ նրան, բայց չէի դադարում գալ այտեղ: Անձրևն
այնքան ուժեղ էր, որ ես պատսպարվելու համար թաքնվեցի մոտակա ծառի տակ: Ինձնից մի
քանի քայլ այնկողմ ես տերևների շրշյուն լսեցի, երբ պտտվեցի տեսա, սև թիկնոցով ծածկված
մի կնոջ, ես նրան հաճախ էի տեսնում այդ այգում` գիրք ընթերցելիս, նա միշտ թիկնոցով
ծածկում էր դեմքն ու ողջ մարմին: Ինձ տեսնելով նա հանկարծակիի եկավ` նրա ձեռքից գիրք վայր ընկավ, ես մոտեցա, վերցրի այն, ու
մեկնեցի տիկնոջը: Հանկարծ աչքիս զառնեց գրքի վերնագիրը. <<Երիտասարդ Վերթերի
տառապանքները>>: Ես ցնցվեցի, ապշահար ու կարկամած դեն նետեցի
թիկնոցը ու գամվեցի տեղում. այդ նա էր իմ չքնաղ Նարեն, որ անձրևից ամբողջովին
թրջված նայում էր ինձ ու արտասվում: Ես խելագարի նման գրկեցի նրան ու ասեցի.
<<Այս անգամ ես քեզ այլևս բաց չեմ թողնի ու ինչ էլ լինի այս աշխարհում ոչինչ
ու ոչ ոք այլևս չի կարող բաժանել մեզ իրարից>>:
Հեղինակ` Ե. Մնացականյան
Отправить комментарий