• ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

    ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

  • ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...

    ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...

  • ԿԻՆԸ....

    ԿԻՆԸ....

  • ԵԹԵ...

    ԵԹԵ...

  • ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

    ԿԻՆԸ...ՕՐՎԱ ԱՖՈՐԻԶՄԸ

  • ԱՐՑՈՒՆՔՆԵՐ...

    ԱՐՑՈՒՆՔՆԵՐ...

Показаны сообщения с ярлыком ես և նա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ես և նա. Показать все сообщения

ԴԱՎԱՃԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ... ՍԻՐՈ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Դարձյալ շտապում եմ տուն մեղքի զգացումը սրտիս մեջ ծանրացած: Այս անգամ էլ դավաճանեցի կնոջս: Որքան էլ որ փորձեցի ինձ հեռու պահել, չգայթակղվել...չհաջողվեց, ուժերս դավաճանեցին ինձ ու ես տրվեցի րոպեկան կոչված հաճույքին: 
 Տուն եմ մտնում, կինս ժպտալով մոտենում է ինձ, փարվում համբուրում կեղտոտ, դավաճանի շուրթերս: <<Ես քեզ էի սպասում, որ ընթրենք միասին սիրելիս, քո սիրած ճաշն եմ պատրաստել, լվացվիր, արի >>,-ասում է նա նուրբ, հեզ ձայնով...  նա այնքան հոգատար է, այնքան սիրալիր, այնքան անմեղ ու միևնույն ժամանակ անասելի գեղեցիկ:  Ինչո±ւ, ինչո±ւ եմ ես դավաճանում քեզ, ա±խր դու այնքան չքնաղ ես, դու արժանի չես իմ այս վարմունքին, բայց այդ օտար կոչված մարմինը ինձ մագնիսի նման ձգում է, ու ես անզոր եմ դառնում: Մոտնեում եմ հայելուն, նայում ինքս ինձ ու այդ պահին, որքան եմ ատում  ինձ, ոնց կծեծեի ինքս ինձ, բռունցքով կհարվածեի լպիրշ, դավաճան դեմքիս...: Լվացվում եմ, մոտենում սեղանին, գլուխս կախ սիրալիր ամուսնու կեցվածքով ընթրում եմ, կարծես ոչինչ էլ չի եղել, խուսափում եմ նայել նրա դեմքին, վախենում եմ, որ աչքերս կմատնեն հոգուս գորշությունը:
<<Սիրում եմ քեզ, դու այնքան լավն ես սիրելիս, աշխարհը չեմ փոխի քեզ հետ>>,-ասում է նա, սիրով ու երջանկությունից փայլող հայացքով: Ապուշի նման նայում եմ նրան, ուզում եմ ծնկի իջնել ու ասել...ներիր ինձ սիրելիս, ներիր...բայց հավաքում եմ ինձ ու գնում քնելու...Ինքս ինձ երդվում եմ, որ սա վերջին անգամ էր, էլ ԵՐԲԵՔ չեմ դավաճանի նրան ...
Անցնում է մի քանի օր, ես պայքարում եմ ինքս իմ դեմ...մեկա ես սիրում եմ իմ կնոջը  ու ես ամենը ժամանակվոր ա, նա է ինձ համար միակն ու սիրելին մնում, արդարացնելով ինքս ինձ, թուլամորթի նման քայլերս ուղղում եմ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ կոչված որջը.... 


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՆՈՋ ՕՐԱԳՐԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ...

Այս անգամ ինձ թվաց, թե երջանկությունս երկար կտևի, կարծեցի, թե իմն ես ու վերջապես այլևս ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել մեզ: Ամեն վայրկյան հիշում եմ խոսքերդ,  որ կարևոր եմ քեզ համար ու միակը: Ուզում եմ հավատալ, որ իրոք այդպես է ու ինչ տեսնում եմ կանցնի շուտով: Բայց չգիտեմ ինչու հիմա դողում եմ, քեզ կորցնելու վախը նորից համակել է սիրտս: Գուցե սխալվում եմ, իսկ գուցե իրոք կյանքում ոչինչ հավերժ չի, ու շատ մոտ է այն օրը,  երբ դու կասես ինձ <<Մնաս բարով, այլևս ոչինչ առաջվանը չի, այժմ ես նոր ընկեր ունեմ հոգու ու սրտի>>:  Այդ ժամ հավատա ես կկորցնեմ ոչ միայն քեզ, այլ ինքս ինձ, որովհետև ԴՈՒ ԱՅԴ ԵՍ ԵՄ ու կյանքն առանց քեզ նույնն է, ինչ աշխարհն առանց ինձ...



ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԻՄ ՍԻՐԵԼԻԻ ՆՄԱՆԱԿԸ

Մենք արդեն երկու տարի է, ինչ ընկերություն էինք անում, մեր սերը գնալով ավելի ու ավելի էր ուժգնանում,  արդեն չէինք պատկերացնում մեր կյանքը առանց իրար, թվում էր, թե աշխարհում ոչինչ ու ոչ մի բան չէր կարող բաժանել մեզ իրարից: Բայց մի օր նա գնաց, ավելի շուտ անհետացավ, ինքս էլ չիմացա, թե նա ինչու վարվեց ինձ հետ այդպես: Նրա հեռախոսը դարձավ անհասանելի, տանը նույնպես չկարողացա գտնել նրան, նա կարծես հօդս էր ցնդել: Նա ինձ չէր ասել ոչինչ այդ մասին, վերջին անգամ, երբ տեսա իմ Էլենին, նա սովորականի նման էր, չկար ոչ մի արտառոց  բան, որ անգամ կասկած առաջացներ նրա չսիրելու ու անհետանալու մասին:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԱՐՑՈՒՆՔՆԵՐ...

Կհավատաս քո խոսքերը,
Ուղիղ սրտիս խորքերն հասան
Կործանեցին ու կոտրեցին
Ամբողջ սերը, որ դեռ զգում էի:


Ես լացում եմ հիմա գիտե՞ս,
Ոնց ուզում էիր ու երազում,
Ես չգիտեի, որ  անխիղճ ես
Ու արցունք ես մաղթում լոկ ինձ...


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԽՈՍԵԼ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Չնայած այն հանգամանքին, որ տղամարդիկ առավել քիչ են խոսում քան կանայք, այնուհանդերձ կան թեմաներ, որոնց մասին ուղղակի պաշտում են խոսել ուժեղ սեռի ներկայացուցիչները: Իսկ ինչի՞ մասին են հատկապես սիրում նրանք բանբասել:
Թեմա 1: Առաջին տեղում մեքենաներն են, այո՛, այո՛, տղամարդիկ պաշտում են խոսել  այս կամ այն մակնիշի ավտոմեքենաներից, շատ տղամարդիկ անգամ երեխայի պես խնամում և փայփայում են իրենց ավտոմեքենան, անգամ ավելի մեծ ուշադրություն են հատկացնում օրվա մեջ  քան սեփական կնոջը:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ՀԱՎԵՐԺ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ 15 ԳԱՂՏՆԻՔ ԿՈԿՈ ՇԱՆԵԼԻՑ

Աշխարհահռչակ դիզայներ ու մոդելիոր Կոկո Շանելն իր կյանքի ընթացքում կարողացել է բացահայտել կնոջ հավերժական կանացիության ու գեղեցկության արտասովոր գաղտնիքները: Նա կարողացել է հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն ու գեղեցկությունը: 
Ձեզ ենք ներկայացնում Կոկո Շանել գեղեցիկ և երջանիկ լինելու արտասովոր գաղտնիքներից 15 կանոն.


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

5 ԱՌԱՍՊԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Տարիներ շարունակ անհավանական առասպելներ են հյուսվել տղամարդկանց մասին, որոնք շատ հեռու են իրականությունից: Իսկ որո՞նք են դրանք:
Ըստ առասպելի նորմալ տղամարդը ինտիմ կյանքի մասին  մտածում է րոպեում   7-8  անգամ, ինչը սակայն հեռու է իրականությունից: Փաստերը վկայում են, որ տղամարդկանց մեծամասնությունը այդ մասին մտածում է օրական  1-2  անգամ, իսկ մյուսները` շաբաթը մի քանի անգամ:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ՀԱՎԵՐԺ...

Գիտեմ, որ կյանքում ոչինչ հավերժ չէ
Իմ սերն է միայն հավետ քեզ տրված,
Գիտեմ, կյանքում մարդիկ փոխվում են
Ու միայն ես եմ մնում անփոփոխ:
Ես գիտեմ մի օր դու էլ կփոխվես
Չես հիշի էլ ինձ, ու միայն կասես,
Որ շատ զբաղված ես,  որ էլ չես կարող
Ժամանակ գտնել մեր սիրո համար:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենը ընդամենը միֆ է, տղամարդիկ ինչպես կանայք նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների.


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱԷԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տղամարդիկ և կանայք առանձնանում և տարբերվում են միմյանցից  շատ հատկանիշներով: Որո՞նք են կնոջ և տղամարդու ամենաէական տարբերությունները, ի՞նչ կարղ է անել տղամարդը, որ երբեք չի անի կինը, կամ` հակառակը: Կնոջ աշխպարհը ներկայացնում է կնոջ և տղամարդու ամենաէական տարբերությունները.
1. Տղամարդիկ իրենց բնույթով շատ ավելի փոփոխական են քան կանայք: 
Նրանք մեկ ժամվա ընթացքում կարող են փոխվել մինչև 5 անգամ:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

10 ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ԼՍԵԼ ԿԱՆԱՅՔ

Անհավանական է, բայց կանայք իրենց կյանքի ողջ ընթացքում երազում  են լսել տղամարդկանցից այնպիսի հեքիաթային արտահայտություններ, որոնք  հեռու են իրական լինելուց: Կնոջ աշխարհն արդեն անդրադարձել է  այն արտահայտություններին, որ ցանկանում են լսել տղամարդիկ կանանցից, այժմ ներկայացնում ենք հակառակը.


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԹՎՈՒՄ Է....

Թվում է, երբեք քեզ չեմ մոռանա,
Սրտում ես դու իմ,
Ամեն օր ու ժամ:
Թվում է, երբեք քեզ չեմ ատելու,
Ի՞նչ էլ, որ անես, ինչքա՜ն էլ տանջես,
Սիրելո՞ւ եմ քեզ, հավերժ խենթի պես:
Ու եթե մի օր հանկարծ ինձ հիշես
Կներեմ ես քեզ ու գո՞ւցե կասեմ
Որ թվում է քեզ, թե սիրում եմ ես...

                              







ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԿՆՈՋԸ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Երբեմն, հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ տղամարդիկ թույլ են տալիս այնպիսի սխալ արտահայտություններ, որով էլ հենց վերջ են դնում դեռևս չսկսված հարաբերություններին: Իսկ ի՞ նչ չի կարելի ասել կամ հարցնել կնոջը, ի՞նչը կարող է հիասթափություն առաջացնել: Ձեզ ենք ներկայացնում 5 ամենահիասթափեցնող հարցերը.


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԵՐԿՈՒՍԻՑ Ո՞ՒՄ

Երբեմն թվում է, թե սիրահարված ես միանգամից երկու հոգու: Նման իրավիճակ հաճախ է հանդիպում մեր օրերում: Ինչպե՞ս կողմնորոշվել նման դեպքերում, կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, այլապես հետո կզղջաս, որ կորցրել ես նրան, ում իրականում սիրում էիր: Առաջարկում ենք մտովի պատկերացնել մի քանի իրավիճակներ և կատարել ընտրություն:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

Ի՞ ՆՉ ՆՎԻՐԵԼ ԱՄԱՆՈՐԻՆ

Շուտով Ամանոր է: Այն միակ տոնն է, որին անհաբերությամբ սպասում են ոչ միայն փոքրերը, այլ նաև` մեծերը: Իսկ ի՞ նչ նվիրել Ամանորին մեր սիրելիներին: Այս օրերին շատերս ենք մտահոգված այս խնդրով: Նվերը պետք է լինի օրինգինալ,անակնկալներով լեցուն և ամենակարևորը չկրկնվող: 


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԴՈՒ ՄԻՇՏ ԺՊՏԱ...

Ես ի՞ նչ անեմ դու ասա,
Որ կանգնեցնեմ այս պահը,
Որ միշտ տեսնեմ ժպիտդ
Սիրուց հանգչող աչքերդ:

Վախենում եմ, որ մի օր
Նրանք այսպես չժպտան
Ժամանակը գողանա
Սիրող սիրտդ ինձանից:



ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ՆԵՐԻՐ...

Քո երազում դու ինձ տեսար
Ու խիղճը քո կարծես քնից
Հանկարծ զարթնեց....
Ու մոլեգնած, խելագարված
Մարդու նման դու նետվեցիր
Դեպի փողոց...
Դու այլալյված ու վախվորած
Քո հայացքով ինձ փնտրեցիր


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ՔԻԹԸ ԵՎ ՁԵՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Գիտեք արդյոք, որ մարդու քթի ձևը կարող է շատ բան ասել նրա բնավորության մասին: Չնայած մեր օրերում շատերը դիմում են կոսմետիկ վիրահատության քթի չափերը փոխելու և առավել գեղեցիկ տեսք հաղորդելու համար, սակայն բոլոր դեպքերում կատարյալ է հենց այն ինչ տրված է բնության կողմից: Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քթի կառուցվածք բացի արտաքին տեսքից ունի նաև հոգեբանական ազդեցություն մարդու վրա և այն փոխելով մենք կարող ենք կորցնել նաև մեր բնավորության մի շարք բնութագրական առանձնահատկություններ:  


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>

ԻՄ ՄԵՂՔԸ.....MEA CULPA

Գիտեմ, կգա մի օր, երբ դու,
Տանջանքից ու տառապանքից հուսահատ,
Փողոցներում կթափառես մոլորված
Ու կհարցնես անցորդներին քո հայացքով
Ինչի՞, ինչի՞ համար այսպես եղավ:

Գիտեմ, կգա մի օր, երբ դու,
Գլուխդ կառնես ձեռքերիդ մեջ հուսահատ
Ու հայացդք` հառելով լուռ երկնքին
Կասես, Տե՛ր իմ, ինչի՞ համար
Դու ինձ այսպես պատժեցիր:

Գիտե՞ս, քո այդ հարցի պատասխանը,
Դու կգտնես մեղավոր քո անցյալում
Ու, երբ թերթես քո անցյալի վառ էջերը
Կհասկանաս, որ քո ՄԵՂՔԸ ես եմ եղել:


ԿԱՐԴԱԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ>>