Կորցրած երջանկություն

Մաս 1
Կեսօր էր: Խաղահրապարակը լի էր երեխաներով: Ամենուր լսվում էին ուրախ ճիչեր ու մանկան թոթովանքներ: Ձեռնափայտով կռացած ու մտքերի մեջ մոլորված մի ծերունի մոտեցավ խաղահրապարակին, նա լուռ նստեց, կարծես կտրված աշխարհից վառեց ծխամորճը ու  անէացավ անցյալի մշուշներում: Փոքրիկ աղջկա ձայնը սթափեցրեց մի պահ նրան.<<Պապի°  , պապի°   գնդակս կտաս>>, ծերունին նայեց ներքև ու ոտքերի արանքում մի գնդակ տեսավ նա մեկնեց այն աղջկան ու հարցրեց.<<Փոքրիկ , ի՞նչ է անունդ>>: <<Մարի° >>,- պատասխանեց աղջիկը: Այդ անունը լսելով ծերունին ակամայից սառեց, նրա աչքերում արցունքի կաթիլներ երևացին, նա գրկեց աղջկան ու սկսեց արտասվել.<<Մարի դու վերադարձե՞լ ես>>,-շշնջաց ծերունին, փոքրիկը զարմացած ետ հրեց նրան ու վազեց մոր մոտ:
-Մարի, իմ փոքրիկ Մարի,-կարկամեց ծերունին ու նորից ընկավ հիշողությունների գիրկը:

Մաս 2
  35 տարի առաջ էր, երբ նա հանդիպեց Մարիին: Այդ ժամանակ ծերունի Էդմոնը 30 տարեկան էր: Ընկերոջ հարսանքի օրն էր, երբ եկեղեցում աստվածամոր նկարի առջև աղոթելիս մի աղջկա տեսավ: Նա այնքան գեղեցիկ էր, բայց այնքան տանջված, որ ուշաթափվեց Էդմոնի աչքի առջև: Նա օգնեց աղջկան, նրան տուն ուղեկցեց ու դարձավ նրա ընկերը: Մարին պատմեց Էդմոնին, մի տղայի մասին, որ խաբել էր իրեն ստորաբար ու ամուսնացել ուրիշի հետ: Էդմոնը խոստացավ, որ կգտնի սրիկային ու կպատժի: Այդպես էի եղավ, նա նրան մի լավ դաս տվեց հենց Մարի աչքի առջև: 
Չնայած ապրած տանջանքին Մարին նորից վերգտավ իրեն, նա սկսեց առաջվա պես ժպտալ:  Մարին երազում էր անդավաճան, հավերժ սիրո մասին, հավատում էր, որ կգա այն օրը, երբ իրեն էլ կսիրեն այնքան խելակորույս, որքան, որ ինքն էր սիրում: Նրա սիրտը ջերմանում էր կամաց-կամաց Էդմոնի վարմունքից ընկերական սերը գնալով այլ բանի էր վերածվում, բայց միայն կարծես Մարիի սրտում: Էդմոնը սիրում էր կյանքը վայելել, նա երբեք չէր սիրել ու չէր էլ հավատում  սիրո գոյությանը, նրա համար կինը մի էակ էր, ով կարող էր միմիայն հաճույք պատճառել: Նա խորհուրդ էր տալիս Մարին երբեք չսիրահարվել, քարանալ տրվել հաճույքներին ու վայելել կյանքը:  Բայց Մարին սիրում էր նորից սիրում ու այս անգամ այն մարդուն ով փրկել էր իրեն տանջանքներից, պատժել  իրեն նեղացնողին: Նա համոզվաց էր, որ Էդմոնը երբեք նրա հետ վատ չի վարվի, երբեք ցավ չի պատճառի, բայց…

Մաս 4

Մի օր Էդմոնը մի աղջկա հետ դուրս էր գալիս հյուրանոցից,  երբ պատահմամբ հանդիպեց Մարիին: Նա հանկարծակիի եկավ, չէր սպասում, որ այդ ժամին ու այդ տեղում կտեսնի աղջկան: Մարին ապշած նայում էր նրանց ու չէր հավատում աչքերին:
Ուրեմն դո՞ւ էլ, Էդ, -,-լացակումած ասաց Մարին:
Ի՞նչ,-ասաց Էդմոնը:
-Ինչի՞ պատժեցիր նրան, երբ դու ինքդ էլ նույն ես անում, նույն կերպ ես վարվում ինձ հետ:
-Մարի, դու մտածո՞ւմ ես, որ միակը կարող ես լինել տղամարդու կյանքում, ուշքի արի վերջապես, քո երազած տղամարդը չկա, գոյություն չունի, դու իրական կյանքում ես, ոչ թե հեքիաթում: Չկա քո երազած սեր, չկա սեր հասկացի, կյանքը հիասքանչ է վայելի այն, հաճույք ստացի:
-Ու դու քեզ վատ չե՞ս զգում, որ ես կամ, քոնն եմ ու դու ուրիշ կին ունես ինձնից բացի, դա նորմալ է, հա՞:
Էդմոնը քմծիծաղ տվեց.
-Հա°  ունեմ, ունեցել եմ ու միշտ էլ կունենամ ու դու չէ, որ պետքա ասես, թե ես ինչ անեմ: Իմ կյանքում եղել են, կան ու կլինեն կանայք, անկախ այն հանգամանքից  դու կաս, թե…
Մարին հետ հետ գնաց ապշահար ու խելակորույս: Խելագարի նման մինչ ուշ երեկո թափառեց փողոցներով: Նա չէր հավատում, թվում էր երազում է, ախր ո՞նց կարող էր նա այդպես վարվել իր հետ, այդքան սառնասիրտ ու դաժան...Ո՞նց էր նա հավատում Էդմոնին, նա աստված էր դարձել նրա համար, կուռք ում սիրում էր ու պաշտում աշխարհում ամեն ինչից շատ...
Կոտրված ու հուսալքված Մարին տուն վերադարձավ: Նա այդպես էլ չկարողացավ ապրել մի աշխարհում, ուր մարդիկ միայն ստում են, դավաճանում ու այդպես վայելում կյանքը:

Մաս 5

Չնայած Մարի խոսքերին ու վերաբերմունքին, այնուհանդերձ վաղ առավոտյան Էդմոնը շտապեց Մարիի բնակարան: Սրտի խորքում նա զղջում էր կարծես ու ցավ էր զգում պատահածի համար: Նկատելով հեռվում խմբված մարդկանց` Էդմոնի սիրտը վատ բան գուշակեց, նա գրեթե վազելով հասավ Մարիի բնակարան, ներս վազեց, բայց արդեն ուշ էր, Մարին այլևս չկար... Խելակորույս Էդմոնը գրկեց Մարիի անշնչացած մարմինը ու կյանքում առաջին անգամ արտասվեց: Մարիի ձեռքից մի երկտող ընկավ, որում գրված էր. <<Կներես, որ չկարողացա քարանալ ու սիրեցի քեզ...>>: Այդ պահին կարծես ամեն ինչ շուռ եկավ նրա մեջ:  
Տարիներ անցան Էդմոնը այդպես էլ չամուսնացավ, անտարբեր դարձավ ամեն ինչի անգամ կանանց նկտմամբ: Նա չէր կարողանում մոռանալ Մարիի հուսահատ դեմքը, արցունքներով լեցուն աչքերը, որքա՜ն սեր կար այդ աչքերում, որքա՜ն սպասում սիրո ու երջանկության... Նա այդպես էլ չկարողացավ ներել իրեն պատահածի համար, խիղճ տանջում էր նրան ու կարծես օր օրի հոգեմաշ անում:

Մաս 6
Մտքերի մեջ ընկած ծերունին մինչ ուշ երեկո մնաց խաղահրապարակում նստած, նա հիշեց Մարիին, իր ապրած անիմաստ կյանքը, ձեռքերն առավ գլխի մեջ ու սկսեց հեկեկալ այնպես, ինչպես այն օրը, երբ գրկեց Մարիի անշնչացած մարմինը. <<Ես սպանեցի քեզ Մարի, իմ կորցրած երջանկություն, դու այդպես էլ հեռացար կյանքից չիմանալով թե որքա՜ն եմ ես սիրում քեզ...>>: 

                                                                                                                                                      

                                                                          Հեղինակ  Ե. Մ









Отправить комментарий