5 ԱՌԱՍՊԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ

Տարիներ շարունակ անհավանական առասպելներ են հյուսվել տղամարդկանց մասին, որոնք շատ հեռու են իրականությունից: Իսկ որո՞նք են դրանք:
Ըստ առասպելի նորմալ տղամարդը ինտիմ կյանքի մասին  մտածում է րոպեում   7-8  անգամ, ինչը սակայն հեռու է իրականությունից: Փաստերը վկայում են, որ տղամարդկանց մեծամասնությունը այդ մասին մտածում է օրական  1-2  անգամ, իսկ մյուսները` շաբաթը մի քանի անգամ:
Առասպել 2. Բոլոր տղամարդիկ պաշտում են շիկահեր կանանց: Իրականում դա այդպես չէ, անշուշտ կան տղամարդիկ, որոնց խելքահան են անում ներկած շիկահերները, սակայն շատերի համար մազերի գույնը բնավ նշանակություն չունի, մանավանդ որ դրանք անընդհատ կարող են փոխվել:
Առասպել 3. Բոլոր տղամարդիկ կնամոլ են և դավաճաններ: Թերևս այս առասպելը փոքր ինչ մոտ է իրականությանը, բայց միանշանակ բոլորին  այդպես անվանելը ճիշտ չէ, երբեմն հրաշքներ լինում են, և աշխարհում հնարավոր է գտնել հավատարիմ տղամարդ:
Առասպել 4: Տղամարդիկ վախենում են ամուսնանալուց, նրանց ձգում է ազատ կյանքը: Ճիշտ է կան մարդիկ, որ այդպես էլ առանց ամուսնանալու մեռնում են, բայց մեծամասամբ գալիս է մի տարիք, երբ յուրաքանչյուր տղամարդ երազում է ունենալ լավ ընտանիք, սիրված կին, երեխաներ ու այս ամենի մեջ է գտնում կյանքի իրական իմաստը:
Առասպել այն մասին, որ տղամարդիկ սրիկաներ են, սա թերևս առասպելներից ամենամոտն է իրականությանը, ի՞նչ տղամարդ, որ սրիկա չլինի:


Отправить комментарий