ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ...

Սիրում եմ քեզ,
Հավերժ կասեմ այս խոսքերը,
Ու թե հանկարծ դու որոշես
Ինձ արգելել, որ էլ չասեմ,
Միևնույն է, թեկուզ անձայն
Փակ շուրթերով ես քեզ կասեմ,
Որ սիրում եմ...


Ու քո ձեռքով, եթե հանկարծ,
Իմ շուրթերը ամուր սեղմես 
Ու արգելես,
Իմ աչքերով ես քեզ կասեմ,
Որ սիրում եմ, դարձյալ սիրում:





Ու թե հանկարծ դու որոշես իմ աչքերն էլ թաքցնել,
Միևնույն է սիրտս կասի, որ սիրում է,
Ու ինչ էլ, որ անես դարձյալ ես քեզ կասեմ,
Թեկուզ մեռած, թեկուզ հոգի, որ սիրում եմ:

                                                                                                        ՀԵՂԻՆԱԿ`   Ա. Շ.














Отправить комментарий