ԻՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԸՆԿԵՐԸ

          Լևոն Շանթի հետքերով 

 Մաս 1    
 2011թ -ի նոյեմբերն էր, չնայած դեռ աշուն էր, բայց դրսում զգացվում էր ձմռան շունչը: Քամին կատաղորեն պտտեցնում էր գետնին թափվաց ծառի տերևները՝ ցաքուցրիվ անելով շուրջբոլորը: Դիմացի բակից արագ քայլերով դուրս եկավ մոտ 30 տարեկան մի կին՝ ձեռքին Լևոն Շանթի <Կինը> պատմվածքը: Անաստասիան էր՝ ազգությամբ հայ լրագրող, մոտ մեկ ամիս առաջ ամուսնու և երեխաների հետ տեղափոխվել էին ապրելու Գ...... քաղաքում: Նա տուն հասնելուն պես սկսեց արագորեն թերթել գիրքը:
<Ես այդպես էլ գիտեի, ես գրեթե համոզված էի, որ կնոջ և տղամարդու միջև ընկերություն չի կարող լինել, ինչի՞, ինչի՞ համաձայնեցի գրել նրան, գիտեի, որ վերջը այսպես է լինելու, ա՜խ Ալե՛քս, Ալեքս՛…>:
   Անաստասիան այլևս չկարողացավ զսպել արցունքները, զգացմունքերը տեղի տվեցին, գիրքը մի կողմ նետեց ու սկսեց լուռ արտասվել:
  Ուղիղ մեկ ամիս առաջ սոցիալական կայքերից մեկով նա նամակ ստացավ մի անծանոթից՝ազգությամբ հայ, բայց Գերմանաիայում ապրող Ալեքս Շմիդից, նրանք երկար վիճաբանություն  ունեցան: Հնարավո՞ր է արդյոք ընկերություն կնոջ և տղամարդու միջև: Ալեքսը պնդում էր, որ հնարավոր է, ասում էր, որ ինքը ունի շատ կին ընկերներ, ցանկանում է Անաստասիայի հետ ընկերություն անել, <ՄԻԱՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ>.
  -Ես գտնում եմ, որ մենք հասուն մարդիկ ենք, գիտակցում ենք, որ եթե ընկերներ ենք, ապա այլ զգացմունք լինել բնականաբար չի կարող,-համոզում էր Շմիդը:
  Անաստասիան պնդում էր, որ նման բան հնարավոր չէ, մեջբերում էր Լևոն Շանթի <Կինը>պատմվածքը, բացառում նման հարաբերություններ:
  -Ալեքս զգացմունքներին կառավարել հնարավոր չէ,սիրտը չի հարցնում կարելի է սիրել, թե ոչ,  այն հանկարծակի է գալիս, անսպասելի, երբ ընդհանրապես չես սպասում: Եվ, չնայած այս ամենին, նա համաձայնեց գրել Ալեքսին, վստահում էր նրան, պատմում իր կյանքից, խորհուրդներ հարցնում: Կարճ ժամանակում նրանք դարձան լավ ընկերներ:Ալեքսը բնավորությամբ շատ համառ, խիստ, բայց բարի անձնավորություն էր. միջահասակ էր, թխահեր, սև աչքերով: Անաստասիան Ալեքսի լրիվ հակապատկերն էր՝ շիկահեր էր, կապույտ աչքերով, մեղմ ու շատ զգայուն: Ալեքսը հաճախ էր նեղացնում Անաստասիային, նրանք շարունակ վիճում էին, բայց վերջինս միշտ ներում էր իր սևուկ ընկերոջը, շարունակում էր գրել ու վստահել նրան:
  -Փաստորեն իրոք հնարավոր է ընկերություն տարբեր սեռերի միջև,-մտածում էր Անաստասիան,-ես սխալվում էի, Ալեքսը իմ ընկերն է, միայն ընկեր ու այլ կերպ լինել չի կարող…

       
  Մաս 2       
 Արդեն  5 տարի է, ինչ Գերմանիայի Համբուրգ  քաղաք էր տեղափոխվել ապրելու ազգությամբ հայ Ալեքս Շմիդը, նույն ինքը՝ Ալեքսանդր Գրիգորյանը: Խստահայաց երիտասարդը կառավարում էր հզոր ապահովագրական ընկերություն: Նա բավականին համակրելի երիտասարդ էր, մշտապես կոստյումով ու խիստ դեմքով:
    Ընկերություն մտնելուն պես բոլոր աշխատակիցները քարանում էին, լրջանում նրա հայացքից: Վերջին ժամանականերս պարոն Շմիդը մտախոհ էր դարձել, պատճառը, թերևս, Անաստասիան էր: Ալեքսը հասկանում էր, որ ընկերական զգացմունքը փոխվում էր այլ բանի, փորձում էր չնկատել, բայց, թերևս, անհնարին էր: Ինքն էլ չէր հասկանում, թե ինչպե՞ ս և ինչո՞ ւ հայտնվեցին այդ զգացմունքները.  <Ախր այդ աղջիկը ինձ այնքան էր ջղայնացնում իր թիթիզությամբ և հետո ինձ երբեք դուր չեն եկել սպիտակամորթ ու կապույտ աչքերով կանայք, այս ինչպե՞ ս եղավ>,-մտածում էր Շմիդը: Նա թերևս նոր էր հասկանում Անաստասիայի խոսքերը. <Ալեքս զգացմուքները կառավարելը հնարավոր չէ, սիրտը չի հարցնում կարելի՞ է սիրել, թե՞ ոչ...>:
   -Հետաքրքի՞ր է, իսկ ի՞նչ է մտածում նա: Միգուցե ակնարկեմ այսօր երեկոյան, չէ այլևս անհնարին է, պետք է ամպայման ասեմ նրան այս մասին,-վճռեց թխահեր երիտասարդը, վերցրեց վերարկուն և դուրս եկավ աշխատասենյակից:




    Մաս  3

     Երեկո էր, արևը գրեթե մայր էր մտել. Երկնակամարում կամաց-կամաց հայտնվում էին առաջին աստղիկները: Անաստասիան նստած համակարգչի առջև պատրաստում էր հերթական հոդվածը տպագրության, երբ Շմիդից ստացավ մի տարօրինակ հաղորդագրությունը:
-Դու ուրախ ե՞ս, որ ես կամ քո կյանքում:
-Հա, շատ ուրախ եմ, որ ունեմ քո նման ընկեր:
-Չէ, ասա՛  Ալեքս ուրախ եմ, որ դու կաս իմ կյանքում:
-Բայց ի՞նչ է պատահել, տարօրինակ ես երևում ընկերս, ինձ թվում է դու ուզում ես հասնել Շեքսպիրին:
-Դեռ չեմ հասել, բայց ինձ թվում է շուտով ես էլ Ռոմեո կդառնամ:
   Անաստասիան աչքերին չէր հավատում, նրան թվում էր, թե Ալեքսը կատակում է, բայց երբ ստացավ հերթական հաղորդագրությունը ուղղակի գամվեց տեղում.
-Ո՜նց կուզեմ գրկել քեզ, սեղմել կրծքիս, զգալ որ դու իմն ես, իմ կողքինես…
-Դու մոռացե՞լ ես, որ մենք միայն <ԸՆԿԵՐՆԵՐ> ենք:
-Չէ, չեմ մոռացել, սկզբից այդպես էր, բայց ամեն ինչ կամաց-կամաց փոխվեց, ինձ թվում է, որ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ…իսկ դո՞ւ, ոչինչ չե՞ս զգում:
  Անաստասիան ապշել էր, աչքերին չէր հավատում, թվում էր, թե երազում է, այդ ամենը այնքան անսպասելի էր նրա համար, որ նա շփոթմունքից չգիտեր թե ինչ պատասխանի: Չէ՞ որ, Ալեքսն որպես կին միշտ էլ թերագնահատում էր նրան, հաճախ էր կոպիտ գրում, ո՞վ կարող էր մտածել, որ կոպտությամբ փորձում էր զգացմուքները թաքցնել:
  Նա լավ գիտակցում էր, որ ինքն էլ անտարբեր չի, հենց սկզբից երբ տեսել էր Ալեքսի նկարը, ինչ- որ բան էր տեղի ունեցել նրա սրտում, հաճախ էր մտածում իր սևուկ ընկերոջ մասին, տարօրինակ ջերմություն էր զգում սրտում, երբ գրում էր նրան: Իսկ հիմա ստացվում է, որ նույն էլ Ալեքս է զգում, բայց ի՞նչ անել, ասե՞լ նրան...Ո՛չ, ես չպետք է մոռանամ, որ ամուսնացած եմ, ու ես և Ալեքսը միայն ու միայն <ԸՆԿԵՐՆԵՐ> ենք,- վճռեց Անաստասիան:



   Մաս 4    
Չնայած ներքին հակասության Ալեքսը և Անաստասիան շարունակում էին գրել: Շմիդը հաճախ էր ակնարկում իր զգացմունքների մասին, բայց նա համառորեն լռում էր: Նրա սրտում կատարյալ փոթորիկ էր, որքա՜ն էր ուզում գրել Ալեքսին, որ ինքը նույնպես զգացմուքներ ունի, շատ կուզեր լինել նրա կողքին, գրկել ու համբուրել իր սիրելի սևուկին, ասել նրան, որ սիրում է, շատ է սիրում, բայց անկարող էր…
Գնալով Շմիդը ավելի քիչ էր խոսում իր զգացմուքների մասին, հաճախ չէր էլ գրում, գրելիս էլ միշտ ջղային ու կոպիտ էր լինում, թերևս նա նույնպես փորձում էր մոռանալ ու այլևս չզգալ…





Մաս 5
Ամիսներ անց……
Գարուն էր, բնությունը կարծես կենդանացել էր ու նոր շունչ էր ստացել: Այգում ծաղկած ծառերն ու ծաղիկներն այնքան գեղեցիկ էին, որ ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել, բացի մի կնոջից, որ նստած զբոսայգու նստարաններից մեկին լուռ խորհում էր: Անաստասիան էր…
Չնայած ամիսներ էին անցել, բայց նա շարունակում էր մտածել Ալեքսի մասին, դեռ զգում էր ու մոռանալ չէր կարողանում, գիտեր որ նա շուտով Հայաստան է գալու, որքան էր ուզում տեսնել նրան: Արդեն մի քանի օր էր Ալեքսը նրան ոչինչ չէր գրել, այդ ամենը շատ տարօրինակ էր նրա համար:
 <Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չի գրում, միգուցե նեղացե՞լ է, մոռացե՞լ>,- մտածում էր նա, երբ նրան մոտեցավ մի պատանի ու մեկնելով վարդերի փունջը արագ հեռացավ: Նա այնտեղ մի երկտող գտավ.


Դու իմ կղզին ես, իսկ ես քո ափը. երկուսիս միջև՝ ջրի հայելի,

Մի՛ փնտրիր այնտեղ իմ սիրո չափը. այն անսահման է, անընդգրկելի...



  Կայծակի նման մի բան փայլատակեց նրա աչքերում, երբ կարդաց, նա հիշեց, որ այս տողերը Ալեքսն էր ուղարկել նրան ամիսներ առաջ: Նա անմիջապես վեր թռավ տեղից, նայեց շուրջբոլորը, բայց ոչ ոք չկար:
 -Ալեքս որտե՞ղ ես, ուրեմն դու Հայաստանո՞ւմ ես,-ուրախությունից նրա աչքերը փայլեցին, բայց եթե դու այստեղ լինեիր, ինձ կասեիր այդ մասին, ինչո՞ւ պետք է ծաղիկներ ուղարկեիր, հավանաբար սա ինչ որ սխալմունք է,-խոր հոգոց հանելով նա մոտեցավ զբոսայգու լճակին: Ջրի մեջ նա տեսավ մի ծանոթ արտացոլանք, նույն վայրկյանին երկու ձեռքեր փակեցին նրա աչքերը: Անաստասիան արագ պտտվեց ու իր առջև տեսավ Ալեքսին, նա լուռ կանգնած ժպտում էր:
 Մի պահ նրանք նայեցին միմյանց: Անաստասիան այլևս չկարողացավ թաքցնել իր զգացմունքերը, աչքերը նրան մատնեցին: Նա լուռ գրկեց Ալեքսին, վերջինս նրան ամուր սեղմեց կրծքին:


Отправить комментарий