ՍԻՐՈ ԳՈՒՅՆԸ

Ի՞ նչ է նշանակում սեր բառը երբևէ մտածե՞ լ եք այդ մասին: Սիրո երջանիկ րոպեներ ահա թե ինչպես են անվանում այն: 
   Իսկ ի՞ նչ գույն ունի սերը գիտե՞ ք: Ասում են այն լինում է բազմագույն, նայած թե ինչպես ես սիրում ու սիրվում: 
   Երբ սիրում ես ու սիրված ես, սերը ունի կարմիր գույն, քանզի սիրտդ միշտ բաբախում է ու արյունդ միշտ եռում: 
   Առաջին սերը ունի կանաչ գույն, այն նման է նոր բացվող բնությանը:
  Երբ սերը անպատասխան է կամ կորցրած այն  ունի սև գույն, քանզի սիրտդ տխուր է, մութ`  ինչպես գիշերը:
   Սերը ունի դեղին գույն, երբ այն ծնվում է կյանքի մայրամուտին, ուստի շատ նման է մայր մտնող արևին:
   Սերը սպիտակ է, երբ այն երկար սպասված է և նման է ծերացող վարսերի:
    Իսկ ամենից գեղեցիկը  սերն է, որ ունի կապույտ գույն, այն հավերժ սերն է, քանզի նման է անմար կրակի:


Отправить комментарий