ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՄԱՉԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ. 5 ՏԱՐԲԵՐԱԿ

Դո±ւ վախենում ես մարդկանց հետ շփումից, ամաչո±ւմ ես շրջապատից, քեզ թվում է, որ ողջ աշխարհը հետաքրքրվում է քեզնով, բոլորը միայն քեզ են նայում և խոսում քո մասին, այդ իսկ պատճառով կաշկանդվում ես, չգիտես որտեղ թաքցնես ձեռքերդ ու հայացքդ, դու վախենում ես անգամ սեփական ձայնդ լսելուց: Ծանոթ իրավիճակ է, չէ±: Դու ուզում ես, ուղղակի երազում ես փոխվել, դառնալ ազատ, անկաշկանդ ու համարձակ, բայց ոչ մի կերպ չի ստացվում, բնությունը քեզ այդպիսին է ստեղծել,  հավանաբար մտածում ես, որ այս ամենը քո ուժերից վեր է: Բայց բնավ էլ այդպես չէ: Գոյություն ունի ամաչկոտությունը հաղթահարելու մի շարք ուղիներ.
 1. Նախևառաջ սովորեք անսպառ ժպտալ,  ասում են ժպիտը վանում է բոլոր վատ էներգիաները, այն օգնում է հաղթահարել ամաչկոտությունը, կաշկանդվածությունը:
Մտածեք, որ բոլորն էլ Ձեր նման մարդիկ են ու դուք նրանց հետ խոսելիս, շփվելիս չպետք է ամաչեք:
2.Շատախոսեք, առիթը երբեք բաց մի թողեք խոսելու, շարունակ հարցեր տվեք, համարձակություն ունեցեք շրջապատում աչքի ընկնել ձեր սրամտությամբ, պատմեք անեկդոտներ, հետաքրքիր պատմություններ և կզգաք, որ ամաչկոտությունը քիչ-քիչ նահանջում է:
3.Կարողացեք հաճոյախոսություն անել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում, դա կօգնի Ձեզ ազատ և հաճելի զգալու շրջապատում:
4. Ի վերջո դադարեք վախենալ մարդկանցից, նրանք նույնպես Ձեր նման էակներ են, անթերի չեն և նույնպես կարող են հուզվել, կաշկանդվել և անհանգստանալ:
5. Երբեք մի մտածեք, թե մարդիկ ինչ կասեն Ձեր մասին, կարևորը վստահ եղեք ձեր ուժերի վրա, և առաջ շարժվեք:



Отправить комментарий