Հրեշտակները այն կոչում են երկնային պարգև, սատանաները` դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ` ՍԵՐ:
ՀԵՆՐԻԽ ՀԱՅՆԵ
Սերը դա ամենաուժեղ կիրքն է, քանի որ գրոհում է միառժամանակ և գլխի, և մարմնի վրա:
ՎՈԼՏԵՐ
Որպեսզի կինն ու տղամարդը սիրեն միմյանց բավական չէ միասին ծիծաղելը: Անհրաժեշտ է նաև ցավ պատճառել մեկմեկու:
ՖՐԱՆՍՈՒ ՍԱԳԱՆ
Սիրո առաջին նախանշաններից են տղամարդու մոտ` երկչոտությունը, իսկ կնոջ մոտ` քաջությունը:
ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
Սերը միակ կիրքն է, որ չի ճանաչում ոչ անցյալ, ոչ ապագա:
ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ
Սիրո տառապանքը չի կարելի հաղթահարել փիլիսոփայության միջոցով, այլ միայն ուրիշ կնոջ օգնությամբ:
ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ
Տղամարդը միշտ ցանկանում է լինել կնոջ առաջին երազանքը, իսկ կինը երազում է լինել տղամարդու վերջին սիրավեպը:
ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ
Отправить комментарий