ԳԱԳԵԴՈՐՆ
Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անհետացել է։
ԶԱՆԴԵՐՍ
ԶԱՆԴԵՐՍ
Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։
ԼՅՈՒԹԵՐ
Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։
ԼՅՈՒԴՎԻԳ
Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։
ԼԱՌՈՇ ՖՈՒԿՈ
Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։
ԼԱՌՈՇ ՖՈՒԿՈ
ԿԼՈԴԵԼ
Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։
Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է երևում։
ՄՈՆՏԵՍՔՅՈ
Մարդը որքան ավելի երջանիկ է, այնքան ավելի քիչ է ուշադրություն հատկացնում իր երջանկությանը։
ՄՈՐԱՎԻԱ
Մեծ բախտավորություն է դժբախտություն չիմանալը։
ՇԵՖԵՐ
Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։
ՀԵՆՐԻ ՇՈՈՒ
Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։
ՀԵՆՐԻ ՇՈՈՒ
ՊԱՍԿԱԼ
Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։
ՊԼԻՆԻՈՍ ԿՐՏՍԵՐ
Մարդու կյանքը լի է երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասում է, թե այն շուտով կլինի այդպիսին։
ԷԴԳԱՐ ՊՈ
Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։
ՊԱԲԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։
ՊԱԲԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
Երջանկությունն ավելի դյուրին է գտնել, քան պահպանել։
ՊԱԲԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
ՊԱԲԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։
ԲԵՆ ՋՈՆՍՈՆ
Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։
ՍԵՐՎԱՆՏԵՍ
Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույր է դարձնում և նրանց, ում երջանկացնում է։ ՑԻՑԵՐՈՆ
ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ
Տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։
ՕՊԵՆՀԵՅՄ
Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել։
ՖՐԱՆՍ
Отправить комментарий