ԿՆՈՋ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԽԱՌՆՎԱԾՔԸ

Գիտեք արդյոք, որ կնոջ եղունգները կարող են շատ բան ասել նրա բնավորության, խառնվածքի և անգամ տաղանդի մասին: Այն կանայք, որոնք ունեն քառակուսի եղունգներ, օժտված են բարձր ինտելեկտով, փիլիսոփայական մտածելակերպով: Կյանքում նրանք լիդերներ են, կարողանում են ճիշտ ժամանակին խոհեմ որոշումներ կայացնել, սիրում են նաև իշխել: Գրականության և արվեստի ասպարեզում նրանց ուղղակի ոչ ոք չի կարող հասնել, նրանք հմտորեն տիրապետում են նաև բարձրագույն մաթեմատիկային: Նրանց ամենաթույլ կողմը ներաշխարհն է: Սիրային հարցերում նրանք ահավոր կոմպլեքսներ ունեն: Զգացմունքների մասին նրան հետ դժվար է խոսել, նրան այն չեն ընդունում: Միակ լեզուն, որ ընդունելի է նրանց կողմից դա փաստերն են:
Կլորավուն եղունգներ ունեցողները մատերիալիստներ են: Նախընտրում եմ ճշգրիտ գիտությունները, հեռու են ամեն տեսակի գուշակություններից: Նրանք առաջնորդվում են միայն սեփական փորձով, որևէ բան համոզելուց առաջ նրանց պետք է ասել, որ ոչ թե կարծում եք, այլ լավ գիտեք ձեր գործը: Կլորավուն եղունգներ ունեցողները կարողանում են կառավարել իրենց զգացմունքները, յուրաքանչյուր գործ սկսում և ավարտում են ամենաիդեալական տարբերակով:
Սրածայր եղունգներ ունեցողները հակված են ավելի շատ դեպի արվեստը` նկարչություն, քանդակագործություն և այլն: Այսպիսի կանայք ռոմանտիկ են և երազկոտ: Սիրում են կյանքին նայել վարդագույն  ակնոցներով, անկայուն են իրենց որոշումների մեջ: Հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում և նույն հեշտությամբ էլ բաժանվում: Նրանք սիրում են կյանքից ստանալ ամեն ինչ պատրաստի, հիանալի սիրուհիներ են, տղամարդիկ ուղղակի պաշտում են այսպիսի եղունգ ունեցող կանանց:



Отправить комментарий