ԻՆՉՊԵՍ ԳՐԱՎԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԻՐՏԸ ԱՌԱՋԻՆ ԺԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ցանկանո՞ւմ ես գրավել տղամարդու սիրտը առաջին իսկ հանդիպման ժամանակ ու չգիտես թե ո՞նց: Դրա համար պարտադիր չէ անթերի կազմվածք ունենաս կամ ժամերով շպարվես հայելու առաջ: Ավելի լավ է տպավորություն ստեղծիր, որ աշխարհի ամենաիդեալական կինն ես:
Դրա  համար նախևառաջ հանդիպելիս հարկավոր է անսպառ ժպտալ: Ժպիտը գերբնական ուժ ունի, այն  ոչ միայն  գեղեցկացնում է կնոջը, այլ նաև ստեղծում է հիանալի ուրախ մթնոլորտ: Ժպտալով, դուք նրան ցույց կտաք, որ նրա հետ շատ ուրախ է անցնում ժամանակը և շատ երջանիկ եք ձեզ զգում նրա կողքին:
Պետք չէ վախենալ ցույց տալու, որ նա Ձեզ դուր է գալիս, հարկ եղած դեպքում որսացեք նրա հայացքը ձեր հմայիչ ժպիտով:
Տղամարդու հետ ծանոթանալիս պետք չէ ստեղծել հանելուկային կնոջ կերպար: Շատ կանայք կարծում են, որ այդպես վարվելով ավելի հեշտ կլինի նվաճել տղամարդու սիրտը, սակայն իրականում պետք է իմանալ, որ տղամարդիկ չեն սիրում լուծել հանելուկներ: Ավելի լավ կլինի ներկայացնեք Ձեզ, բայց չափավոր, առանց սահմաններն անցնելու: Խոսեք նրա հետ անմիջական, ուշադիր լսեք նրան, տղամարդիկ պաշտում են, երբ կանայք լսում են իրենց: Առաջին ժամադրության ոսկե կանոնն է. "Թույլ տվեք, որ տղամարդիկ ավելի շատ արտահայտվեն, պատմեն իրենց մասին, քան դուք":
Ոչ մի դեպքում մի պատմեք ձեր նախկին ընկերոջ մասին, դա աններելի սխալ կլինի Ձեր կողմից:
Ամենից կարևորն է ցույց տալ, որ դուք հաճելի զրուցակից եք, կարողանում եք լսել ու հասկանալ նրան, որ բոլոր հարցերում գրեթե համաձայն եք նրա հետ, կիսում եք նրա նախասիրությունները, բայց երբեք մի մոռացեք, որ դուք ել կարող եք ունենալ Ձեր սեփական կարծիքը:






Отправить комментарий