ՇՐԹՆԵՐԿԸ ԵՎ ԿՆՈՋ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Կարող ե՞ք պատկերացնել կնոջը առանց շրթներկի: Իհարկե` ոչ: Շրթներկը ընդգծում է կնոջ դեմքի գեղեցկությունը և նրբությունը` հաղորդելով գրավչություն և կանացիություն: Հայտնի է, որ շրթներկի գույնը շատ բան կարող է պատմել կնոջ բնավորության մասին: 
Այսպիսով, այն կանայք, որոնք նախընտրում են վարդագույն շրթներկ, ռոմանտիկ և երազկոտ են, ունեն մեծ երևակայություն և փոթորկուն ներաշխարհ:
Շագանակագույնի և բրոնզագույնի սիրահարները աչքի են ընկնում խիստ բնավորությամբ և պահպանողականությամբ:
Կարմիր գույն նախընտրողները ավելի համարձակ են, աշխույժ և կենսասեր: Նման կանայք շատ վստահ են իրենց գրավչության հարցում, կարողանում են ուղղակի գերել տղամարդկանց:
Մանուշակագույն շրթներկի սիրահարները չափազանց օրիգինալ են, աչքի են ընկնում անհատականությամբ, իսկ դեղձի գույն նախընտրողները` նրբաճաշակությամբ:
Թափանցիկ փայլերի հավակնորդները ավելի խոցելի են և զգայուն, նրանք միշտ լսում են սրտի ձայնին:
Իսկ ահա այն կանայք, որոնք նախընտրում են մատիտով ընդգծել շուրթերը, նպատակասլաց են, կյանքից վերցնում են լավագույնը, միշտ հասնում են իրենց ուզածին: Նրանք սառնարյուն են, նման կանայք սովորաբար դառնում են բիզնես-լեդիներ:




Отправить комментарий