Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ԿՆՈՋԸ

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Երբեմն, հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ տղամարդիկ թույլ են տալիս այնպիսի սխալ արտահայտություններ, որով էլ հենց վերջ են դնում դեռևս չսկսված հարաբերություններին: Իսկ ի՞ նչ չի կարելի ասել կամ հարցնել կնոջը, ի՞նչը կարող է հիասթափություն առաջացնել: Ձեզ ենք ներկայացնում 5 ամենահիասթափեցնող հարցերը.

Թույլ կտա՞ք համբուրել Ձեզ:  Անհեթեթ հարց է չէ՞, որ կինը կասի, այո,՛ խնդրեմ համբուրեք, ավելի լավ է ռոմանտիկ իրավիճակ ստեղծեք համբույրին հասնելու համար:
Որքա՞ն է Ձեր աշխատավարձը: Նման հարցը կարող է տպավորություն ստեղծել, որ դուք ավելի շատ հետաքրքրված եք կնոջ ֆինանսական կողմով քան նրանով , այնպես որ զերծ եղեք նման հարցադրումից:
Քանի՞ ընկեր եք ունեցել մինչև հիմա: Հիշեք, որ այս հարցը  հանկարծակի կարող է բերել նրան, դա ամենաանցանկալի հարցերից մեկն է, ոչ մի կնոջ հաճելի չի քննարկել իր անցյալը այն էլ Ձեզ հետ:
Միշտ եք այսքան նիհար (կամ գեր) եղել : Ցանկացած արտահայտություն կամ հարց կնոջ արտաքին տեսքի վերաբերյալ , իհարկե բացասական իմաստով, կարող է կնոջ կոմպլեքսների պատճառ դառնալ, այնպես որ գերադասելի է միշտ հաճոյախոսել կնոջ, անգամ կատակով մի մատնանշեք նրա թվացյալ թերությունները:
Ես այդքան փող չունեմ և նման արտահայտություններ, որոնք ուղղակի ընդգծում են տղամարդու ժլատությունը: Եթե անգամ գտնվում եք ֆինանսական ճգնաժամի մեջ կարիք չկա կնոջը տեղյակ պահելու այդ մասին, հիշեք, որ ոչ մի կին չի սիրում այսպես կոչված ''սկուպոյ'' տղամարդկանց: Հավատացեք, որ շատ դեպքերում լռությունը ամենալավ տարբերակն է կնոջ սիրտը գրավելու համար:





Отправить комментарий