SOS- ԵՍ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՄ ՆՐԱՆ....

Ես կարծես կորցնում եմ նրան, արդեն մեկ շաբաթ է ինչ զգում եմ, որ նա խուսափում է ինձանից: Շարունակ ինչ-որ պատճառներ է փնտրում մեր հանդիպումը հետաձգելու համար: Զգում եմ, որ սա վերջի սկիզբն է: Շատերիս համար ծանոթ իրավիճակ է սա, սիրելի մարդու սառնությունը մեզ ստիպում է մտածել, որ կորցնում ենք նրան: Իրականում ինչպե՞ս կռահել ցանկանում է նա  բաժանվե՞լ, թե՞ որոշ խնդիրներ կարճ ժամանակով անտարբեր են դարձրել նրան ձեր հանդեպ: 
Հազարավոր պատճառներ է փնտրում միայն թե չհանդիպի ձեզ հետ: Սա ամենակարևոր ադզակն է, որ նրա կյանքում հայտնվել է մեկ ուրիշը և նա ձգտում է բաժանման:
Հանդիպելիս խուսափում է նայել ուղիղ աչքերիդ մեջ: Փողոցում  այլևս չի գրկում Ձեզ և համբուրում, մի տեսակ հեռավորություն է պահում Ձեր և իր միջև:
Ձեր ներկայությամբ չի պատասխանում հեռախոսազանգերին կամ անցնում է կողքի սենյակ խոսելու համար, ձեր հարցին, թե ում հետ է խոսում, զայրանում է կամ շփոթվում:
Չի պատասխանում ձեր հեռախոսազանգերին կամ հաղորդագրություններին, պատճառաբանում է, որ շատ զբաղված է ժամանակ չի գտնում:  Պետք է հիշել, որ սիրած մարդու համար միշտ էլ կարելի է գտնել թեկուզ մի քանի վայրկյան ուղղակի բարևելու համար: 
Սառը և անտարբեր է դարձել Ձեր հանդեպ, այլևս նվերներ չի անում, անգամ մոռանում է սիրո տոնը: Իսկ եթե պահանջում է ետ վերադարձնել իր տված նվերները, կամ հրաժարվում է ձեր նվերներից, ուրեմն հաստատ եկել է SOS կանչելու ժամանակը:



Отправить комментарий