ՔԻԹԸ ԵՎ ՁԵՐ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Գիտեք արդյոք, որ մարդու քթի ձևը կարող է շատ բան ասել նրա բնավորության մասին: Չնայած մեր օրերում շատերը դիմում են կոսմետիկ վիրահատության քթի չափերը փոխելու և առավել գեղեցիկ տեսք հաղորդելու համար, սակայն բոլոր դեպքերում կատարյալ է հենց այն ինչ տրված է բնության կողմից: Պետք չէ մոռանալ նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր քթի կառուցվածք բացի արտաքին տեսքից ունի նաև հոգեբանական ազդեցություն մարդու վրա և այն փոխելով մենք կարող ենք կորցնել նաև մեր բնավորության մի շարք բնութագրական առանձնահատկություններ:  
Այսպիսով, եթե ցանականում եք մարդու մասին որոշ պատկերացում կազմել նայեք նրա քթին և փորձեք կռահել, թե նա ինչպիսին է իրական կյանքում, եթե իհարկե այն բժշկական միջամտության չի ենթարկվել: 
 Ուղիղ քիթ - այսպիսի քթով օժտված են այն մարդիկ, որոնք կարողանում են բոլոր իրավիճակներում հմտորեն թաքցնել իրենց հույզերը:  Այդ իսկ պատճառով նրանք սառը մարդու տպավորություն են թողնում: Նրանք ջանասեր են, հստակ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, հաճախ  հասնում են իրենց նպատակին: Ճգնաժամային իրավիճակներում նրանք կարող են դառնալ հուսալի ընկերներ: Սովորաբար նրանք ավելի հաջողակ են, քան մյուս մարդիկ: Մեծ ուշադրություն են դարձնում սեփական արտաքինին, սիրում են միշտ ցնցող տեսք ունենալ:
Փոսիկավոր քիթ- նման քթով մարդիկ սովորաբար բարի են և անկեղծ: Նրանց հիմնականում լավատեսներ են, էներգիայով լեցուն,կենսուրախ, ունեն վառ երևակայություն: Հաճախ են ընկնում սիրային պատմությունների մեջ: Նրանց համար շատ կարևոր է զգալ ընկերների և ընտանիքի աջակցությունը: Նրանք աչքի չեն ընկնում կայունությամբ, և նույնիսկ խոսքի ընթացում կարող են շատ արագ մի թեմայից անցում կատարել մյուսին: Նրանք ունակ չեն ինչ-որ բանի համար պատասխանատվություն ստանձնել:
Հռոմեական քիթ -այս քթի ձև ունեցող մարդիկ ունեն բազմաթիվ դրական հատկանիշներ` ուժ, էներգիա: Որպես կանոն այս մարդիկ բնավորությամբ լիդերներ են, որոնք ունեն վերլուծող միտք: Նրանց համար խորթ է տաքարյունությունը, նրանք նախընտրում են ծրագրել իրենց բոլոր գործերը: Նրանց հատուկ է “ձեռնոց նետելու” ունակությունը:
Արծվաքիթ- այս մարդիկ բավականին ինքնաբավ են, որոնք երբեք չեն ձանձրանա հպարտ մենակության մեջ: Նրանք այնքան մեծամիտ են, որ իրենց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում ուրիշները իրենց մասին: Նախընտրում են ապրել և վայելել կյանքը, ոչ թե ուրիշներին ինչ–որ բան ապացուցել:
Քթի տեսքը շատ բան կարող է ասել նաև մարդու առողջական վիճակի մասին: Այսպիսով`
1. Քթի ուռած ծայրն ամենից հաճախ նախազգուշացնում է, որ մարդը հիվանդ սիրտ ունի:
2. Եթե այն շատ կոշտ է, ապա դա ազդանշան է արյան շրջանառության և սրտի գործունեության համակարգում սկրելոզային փոփոխությունների մասին:
3. Քթի վրայի բծերը առիթ են փայծախի և երիկամների մասին անհանգստանալու մասին:
4. Հետազոտություններ տեսանկյունից մեծ քթերը վկայում են առողջ օրգանիզմի մասին, փոքրերը հակառակը:
5. Կարմիր քիթը ասում է նաև արյան շրջանառության, սրտի հետ կապված հիմնահարցերի մասին:
6. Դարչնագույն երանգը, որն անցում է կատարում բրոնզագույնի, կապույտի կամ նույնիսկ սևի` վկայում եմ մարսողության օրգաններում, ենթաստամոքսային գեղձերում խանգարումների մասին:
7. Եթե քթի վրա սև բծեր կան, ապա օրգանիզմը ճարպեր չի հանդուրժում:
Քթի ձևը վկայում է  նաև առանձին ժառանգական գծերի գերակշռության մասին:
Եթե քիթը դեպի աջ կողմն է ծռված, ապա ավելի շատ են մայրական ժառանգական գծերը, իսկ եթե ձախ` հայրական գծերը:



Отправить комментарий