ՆԵՐԻՐ...

Քո երազում դու ինձ տեսար
Ու խիղճը քո կարծես քնից
Հանկարծ զարթնեց....
Ու մոլեգնած, խելագարված
Մարդու նման դու նետվեցիր
Դեպի փողոց...
Դու այլալյված ու վախվորած
Քո հայացքով ինձ փնտրեցիր

Այնտեղ, որտեղ ինձ թողել էիր`
Հուսալքված ու մոլորված:
Բայց դու, ցավոք, գտար այնտեղ
Միայն մի վարդ թորշոմած, 
Այն սև վարդը, որ տվել էիր հեռանալուց:
Խելագարված ու մոլեգնած դու գոռացիր,
Ծնկի եկար, ու աչքերդ երկինք պարզած
Շշնջացիր.  Տե՛ր իմ աստված, դու ինձ ների՛ր:

                                                       ՀԵՂԻՆԱԿ` Շ. Ա.





Отправить комментарий