ԻՄ ՄԵՂՔԸ.....MEA CULPA

Գիտեմ, կգա մի օր, երբ դու,
Տանջանքից ու տառապանքից հուսահատ,
Փողոցներում կթափառես մոլորված
Ու կհարցնես անցորդներին քո հայացքով
Ինչի՞, ինչի՞ համար այսպես եղավ:

Գիտեմ, կգա մի օր, երբ դու,
Գլուխդ կառնես ձեռքերիդ մեջ հուսահատ
Ու հայացդք` հառելով լուռ երկնքին
Կասես, Տե՛ր իմ, ինչի՞ համար
Դու ինձ այսպես պատժեցիր:

Գիտե՞ս, քո այդ հարցի պատասխանը,
Դու կգտնես մեղավոր քո անցյալում
Ու, երբ թերթես քո անցյալի վառ էջերը
Կհասկանաս, որ քո ՄԵՂՔԸ ես եմ եղել:




Գո՞ւցե զղջաս այդ ժամանակ
Ու վերջապես դու հասկանաս
Որ այս կյանքում, երբեք ոչ ոք ու ոչինչ էլ
Անպատասխան ու անպատիժ չի մնացել ու չի մնա:

                                                                                                           ՀԵՂԻԱՆԿ` Շ. Ա.


Отправить комментарий