Ամանորի գիշերը սպասեք հրաշքների, այն միակ տոնն է, ուր հեքիաթը և իրականությունը միաձուլվում են: Մտածեք, որ Ձեր ցանկությունները կիրականանան ու կգտնեք Ձեր սրտի և հոգու երջանկությունը:
Ժամացույցի 12 զարկերի հետ թող անհետանան ապրած դառը և վատ հիշողությունները: Սպասեք, որ այս տարին մեզ կբերի միայն լավն ու բարին, անիրականանալի թվացող երազանքները արդեն շատ մոտ կժպտան մեզ, կկարողանանք հետ բերել այն ինչ կորցրել ենք, իսկ գտածը կպահպանենք, այն նորից չկորցնելու հույսով:
Կնոջ աշխարհը մաղթում է աշխարհի բոլոր կանանց, որ Նոր Տարուն սիրված և գնահատված լինեն, ժպիտով հաղթահարեն կյանքի բոլոր դժվարությունները, երբեք չվհատվեն և չնահանջեն, ինչ անակնկալ էլ, որ կյանքը մատուցի:
Отправить комментарий