ԲԱՄԲԱՍԱՆՔ...ԸՆԴԱՄԵՆԸ 48 ԺԱՄ

   Երբևէ պատկերացրել եք կնոջն առանց բամբասանքի: Կնոջ աշխարհի անբաժանելի մասն է կազմում բամբասանքը: 
   Բամբասանքը այն շարժիչ ուժն է, որով ապրում և շնչում են մոլորակի կանանց մեծ մասը: Կանաց զգալի մասը գաղտնիք պահել ուղղակի չեն կարողանում: Նրանք ուղղակի պաշտում են քննարկել ուրիշի կյանքն ու կարծես բամբասանքից մեծ հաճույք են ստանում: 

''Բա լսել ես...'', ""Իմացար....", ''Ասում են....'', ''Մի բան ասեմ., բայց մեր մեջ մնա'' .... Բայց ինչ մեր մեջ, կայծակնային արագությամբ լուրը տարածվում է տնից տուն, շենից շենք և այդպես հասնում մինչև հարևան բակ:    Ամերիկացի գիտնականները վերջերս բացահայտեցին, որ կինը ուրիշի գաղտնիքը  կարող է պահել առնվազն  48 ժամ: Սա այն օպտիմալ ժամանակահատվածն է, երբ կինը կարողանում է զսպել իրեն և չբացահայտել ուրիշի թարմ գաղտնիքները: Դրանից հետո սենսացիայի ուժգնությամբ այն կարող է տարածվել ամենուր: Այդուհանդերձ կանանց մեծ մասը գիտակցելով  կանացի այս հատկությունը ինտենսիվ կերպով շարունակում են ամեն ինչ վստահել իրենց ընկերուհիներին:
   Ըստ հետազոտության կանանց 90%,  իսկ տղամարդկանց 30 % պաշտում են բամբասանքը: Այնպես որ Ձեր գաղտնիքը վստահելուց առաջ մի պահ մտածեք, որ ուղիղ 2 օր անց այն կարող է դառնալ հասանելի բոլորին: Եվ մի մոռացեք, որ այն մասին, որ ամենից առաջ գաղտնիքը կարող է հասնել նրան, ումից հենց թաքցնում եք:



Отправить комментарий