Երջանկության ձգտում են բոլորը, քչերը հասնում և համարում իրենց իրոք երջանիկ : Հավիտենական երջանկություն գոյություն չունի, կյանքում լինում են երջանիկ պահեր, րոպեներ,ժամեր, իսկ երբեմն նաև օրեր: Կարևորը երջանիկ լինելու գիտակցումն է, զգալը, որ երջանկությունը կողքիդ է և, գուցե այն երբեք այլևս չի կրկնվի: Միայն անցյալ ժամանակով են մարդիկ կարողանում հասկանալ, որ իրոք այդ պահին ապրել են իրական երջանկություն: Իսկ ինչպե՞ս կարելի հասնել երջանկության, վերջերս ամերիկացի գիտանկականները համակարգել են երջանկության հասնելու մի քանի ուղիներ.
1.Ուզո՞ւմ ես լինել երջանիկ առաջին հերթին բարի գործ արա, բարությունը երջանկությունը զգալու լավագույն միջոց է, փաստում են հետազոտությունները:
2.Մտածիր միմիայն լավ բաների մասին, պակերացրու, թե ինչպես են կատարվում քո երազանքները, դրսևորիր քո առավելությունները ու արժանիքները կյանքում և քեզ երջանիկ կզգաս:
3.Երբեք մի բողոքիր կյանքից, մի համեմատիր քեզ կողքինիդ հետ, նախանձով մի նայիր ուրիշին, միշտ պատկերացրու, որ դու բոլորից երջանիկ ես, մտածիր միմիայն ճակատագրի պարգևների մասին:
4. Հաճախ վերհիշիր անցած ապրած երջանիկ պահերը և կզգաս, որ երջանիկ պահերի վերհիշումը ներկայության պատրանք կստեղծի և ևս մեկ անգամ կերջանկացնի քեզ:
5. Եվ վերջում մտածիր, որ կյանքը դեռ քեզ բազում երջանիկ պահեր է պարգևելու, սպասումը երջանկություն զգալու քեզ թևեր կտա կյանքի դժվարությունների հաղթահարելու և նոր երջանիկ պահեր ապրելու համար:
Կնոջ աշխարհ
Եղիսե ՄնացականյանԲոլոր կանայք իրենց համարում են անփոխարինելի և կարծում, որ կարող են հեշտությամբ փոխարինել ցանկացած ուրիշին:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Отправить комментарий