Երեկո էր, շրջում էի Երևանի բանուկ փողոցներից մեկով, հիշում է անցյալի դառը էջերը, որ այդքան փորձում էի մոռանալ, բայց որը ստվերի նման շարունակ հետևում էր ինձ ու հանգիստ չէր տալիս: "Ես սիրում եմ քեզ, դու այն արևն ես, որ եկար ու լուսավորեցիր իմ հոգին, ես չեմ պատկերացնում իմ կյանքը այսուհետ առանց քեզ....'',-չէ՛ այս ամենը զուտ խոսքեր էին, եթե այդպես էր ինչի՞ է Նա հիմա ուրիշի կողքին: Չէ՛ ես խեղդվում եմ, անհնար է ապրել այսպես: Ավելի լավ է մեռնեմ, գո՞ւցե մահը ինձ մոռացնել տա այս ամենը:
Որոշեցի ու քայլերս ուղղեցի դեպի Մահ տանող ճամապարհը: Բայց ոտքս սայթաքեց ու ես վայր ընկա: Երբ աչքերս բացեցի, զինվորականի համազգեստով մի երիտասարդ գրկել էր ինձ ու երեսիս ջուր էր ցողում: Այդ ՆԱ էր, իմ պահապան հրեշտակը:
Отправить комментарий