ԻՆՉԻ՞Ց ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Թվում է, թե ուժեղ սեռի ներկայացուցիչները չպետք է վախենան ոչնչից ու ոչ մի բանից, բայց այդ ամենը ընդամենը միֆ է, տղամարդիկ ինչպես կանայք նույնպես ունեն իրենց վախերը, և անգամ ամենաիդեալական թվացող տղամարդուն անհնարին է պատկերացնել առանց ներքոհիշյալ վախի տեսակների.
''Իսկ ե՞րբ ենք ամուսնանալու'' -այս արտահայտությունը ամենից շատն է վախեցնում տղամարդկանց, նրանք ուղղակի սարսափում են ընտանեկան հոգսերից, անկատար, չստացված ամուսնությունից, երեխաներից...
Դավաճանություն-բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված և խայտառակված լինելուց, նրանք ագրեսիայի մեջ են ընկնում անգամ այն մտքից, որ իրենց սիրելին կարող է լինել ուրիշինը: Պակաս վախ չի պատճառում տղամարդկանց նաև սեփական դավաճանությունը կնոջը հայտնի դառնալը:
Տղամարդիկ շատ են վախենում նաև հայտնվելու կնոջ իշխանության ներքո, միայն այն գիտակցումը, որ նրանք կդառնան կնոջ ձեռքին խաղալիք ու կհայտնվեն նրանց կրունկների տակ, նրանց սարսափեցնում է:
Անհաջողություն անկողնում-վախի զգացում, որ իրենց ''ամենագլխավոր արժանիքը'' կարող է դավաճանել ամենապատասխանատու պահին, դասվում է տղամարդու ամենավատ երազներից մեկը:
Գեղեցիկ կանանցից- զարմանալի է, բայց տղամարդիկ իրոք վախենում են գեղեցիկ կանանցից, ավելի շուտ վախենում են նրանց կողմից արհամարհանքի ու մերժման արժանանան:
Առանց գումարի և հեղինակության մնալը տղամարդու հուսալքության և խուճապի գլխավոր պատճառը կարող են հանդիսանալ:
Տղամարդկանց վախեցնում է նաև, այն փաստը, որ իրենց սիրելի կինը կարող է դուր չգալ շրջապատին` ծնողներին, ընկերներին:
Մենակություն- տղամարդիկ վախենում են նաև կյանքում մենակ և անօգնական մնալուց, դժվար է պատկերացնել տղամարդու կյանքը առանց կնոջ, մանավանդ, երբ ծերությունը այնքան էլ հեռու չէ:
Ինչպես երկրագնդի բոլոր մարդկանց, տղամարդկանց նույնպես երբեմն սարսափ են պատճառում մահվան, անբուժելի հիվանդության մասին մտորումները:
Կնոջ արցունքները, որքան էլ զարմանալի են իրոք կարող են տղամարդուն վախեցնել, շատ տղամարդիկ պատրաստ են ամեն քայլի գնալ միայն թե երբեք չտեսնեն կանացի արցունքեր:







Отправить комментарий