ՀԱՎԵՐԺ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ 15 ԳԱՂՏՆԻՔ ԿՈԿՈ ՇԱՆԵԼԻՑ

Աշխարհահռչակ դիզայներ ու մոդելիոր Կոկո Շանելն իր կյանքի ընթացքում կարողացել է բացահայտել կնոջ հավերժական կանացիության ու գեղեցկության արտասովոր գաղտնիքները: Նա կարողացել է հազարավոր կանանց պարգևել ժպիտներ, գեղեցկություն ու երջանկություն, իսկ տղամարդկանց ստիպել՝ գնահատել կանանց արժանիքներն ու գեղեցկությունը: 
Ձեզ ենք ներկայացնում Կոկո Շանել գեղեցիկ և երջանիկ լինելու արտասովոր գաղտնիքներից 15 կանոն.
1. Իսկական կինը պետք է գիտակցի, որ երջանկությունը հենց կին լինելն է:
2. Որքան շատ լինեն կնոջ համար նախատեսված սիրելի զբաղմունքներն ու հետաքրքրություններն, այնքան նա ավելի քիչ կզբաղվի ուրիշների գործերով:
3. Փողի նկատմամբ կնոջ վերաբերմունքը պետք է լինի թեթև: Եթե նա ունի փող, պետք է սովորի այն ծախսել, իսկ եթե չունի, չպետք է տխրի:
4.Կինը չպետք է շտապի անհաջողակ տղամարդկանց արցունքների ու դժգոհությունների համար դառնալ հարմարավետ հենասյուն. իսկական տղամարդն ինքնուրույն է կարգավորում սեփական խնդիրները:
5. Կինը պետք է իմանա իր արժեքը, բայց երբեք չպետք է բարձրաձայնի այդ մասին:
6. Եթե կինը ցանկանում է գեղեցիկ լինել ցանկացած պատահական հանդիպումների ժամանակ, նա պետք է սովորի գեղեցիկ լինել միշտ. անգամ աղբը թափելուց նա հաճելի տեսք պետք է ունենա. կդառնա սովորություն, կդառնա նաև ճակատագիր:
7. Մի´ շտապեք ձերբազատվել ձեզ դուր չեկած տղամարդկանցից: Որքան շատ տղամարդկանցով լինեք շրջապատված, այնքան ավելի գրավիչ կլինեք մյուսների համար: Սպասե´ք մի փոքր, և վաղ թե ուշ այդ շրջապատում կհայտնվի նա, ով ձեզ պետք է:
8. Կնոջ արցունքները հզոր զենք են, սակայն դրանք պետք է կիրառվեն հնարավորինս հազվադեպ: Մշտապես լացող կինը ոչ թե կարեկցանք, այլ զայրույթ է արթնացնում :

9. Կինը կարող է լինել բազմակողմանի զարգացած ու լավ կրթված, բայց «ամեն ինչի ու ոչնչի մասին» առանց խոսելու կարողության, նա չի կարող հետաքրքիր զրուցակից համարվել:
10. Եթե կինը չի ցանկանում պատասխանել որևէ կոնկրետ հարցի, բավական է, որ նա բազմանշանակ ժպտա: Շատ հաճախ ժպիտն ավելի զորեղ է ներգործում:
11. Կինն, ով կարողանում է դուր գալ, չի կարող անմասն մնալ բամբասանքներից: Սակայն դա այն դեպքում միայն, երբ պետք չէ հաշվի առնել հասարական կարծիքը: Գլուխը բարձր պահեք. լավ է լինել սեթևեթող, քան բամբասող:
12. Կինը չի կարող կարիերայում միանգամից ցուցադրել իր բոլոր արժանանիքները: Որքան շատ նրան թերագնահատեն սկզբում, այնքան մեծանում են նրա' վերջում հաղթելու շանսերը:
13. Տղամարդկանց կապվածությո՞ւն: Չկա ավելի հեշտ բան: Սկզբից ևեթ սովորեցրեք տղամարդկանց փող ու ժամանակ ծախսել ձեզ վրա: Տղամարդիկ ավելի շատ գնահատում են այն, ինչ տալիս են, քան այն, ինչ իրենք ստանում են:
14. Առույգ լինելու համար կինը պետք է ժամանակ առ ժամանակ ինչ- որ բան կարողանա փոփոխել կյանքում՝ ձեռնոցները, աշխատանքն ու տղամարդուն: Եթե աշխատանքի և տղամարդկանց հարցում բախտը ձեզ ժպտա, ուրեմն հաճախ փոխեք ձեռնոցները:
15. Քանի դեռ կինն իրեն զգում է կին, ուշ չէ ամեն ինչ վերսկսել սկզբից:



Отправить комментарий