Կանայք պաշտում են այսպես կոչված շոփինգները,
դա նրանց սիրած զբաղմունքներից մեկն է համարվում, նաև սթրեսից, լարվածությունից և հոգնածությունից
դուրս գալու հիանալ միջոց: Տղամարդիկ ընդհակառակը ատում են այն: Մոլորակում դժվար թե գտնվի
մի տղամարդ, որ սիրի ժամերով խանութում անցկացնել, ի տարբերություն կանանց տղամարդիկ հարցը լուծում են րոպեների
ընթացքում` կանայք ժամերի, որոշ դեպքերում` նույնիսկ օրերի:
Տղամարդը առևտուր անելիս առաջնորդվում է հարցը արագ լուծելու սկզբունքով, նրան չի հետաքրքրում ասենք հարսանիք գնալիս ի±նչ եղանակ կլինի, ի±նչ գույնի փողկապ կրի, հագուստը սազում է իրեն, թե` ոչ, ի±նչ կասեն ընկերները, կհավանեն արդյո±ք: Կանայք ընդհակառակը հաշվի են առնում ամեն մի մանրուք սկսած մազերի գույնից վերջացրած ականջողերի փայլով: Եթե կինը ունի լիքը դրամապանակ, ապա դժվար գտնվի աշխարհում մի տղամարդ, որ կարողանա նրան խանութից հանել մինչև վերջին կոպեկի վատնումը:

Տղամարդիկ գնումների գնում են պարտադրաբար, նրանք առաջնորդվում են այսպես
կոչված ‘’առաջին իսկ պատահածը գնելու’’ սկզբունքով, ուղիղ և արագ են անցնում
ցուցափեղկերի կողքով, բացառում են ամեն տեսակի ցուցակները, սիրում են հիշողությամբ
գնումներ կատարել, այդ իսկ պատճառով անպայման կամ գնում են սխալ իր, կամ իսպառ
մոռանում: Կանայք նկատում են նույնիսկ ամենախորքում դրված ապրանքների տեսականին,
առաջնորդվում են ցուցակով, նրանք ժամերով կարող են դնել վերցնել տվյալ
ապրանքը մինչև որ կատարեն ճիշտ
ընտրություն:
Հիշեք մի շատ կարևոր հանգամանք, որ տղամարդը խանութում կարող է մնալ ամենաշատը 1800 վայրկյան կամ 30 րոպե: Դրանից հետո նա դառնում է անկառավարելի, և եթե դուք խանութ եք գնում տղամարդու հետ, ապա անընդհատ հետևեք ժամացույցի սլաքին, այլապես կամ ձեր առևտուրը կհարամվի կամ լավագույն դեպքում կիսատ
կմնա:
Отправить комментарий