ՍԻՐԱԾ ՄԻՐԳԸ ԵՎ ԿՆՈՋ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես վկայում են փաստերը միջին դարում ասպետները միրգ են հյուրասիրել կանանց և հետևել, թե նրանք, ո±րն են նախընտրում: Ըստ սիրած մրգի որոշել են, թե ինչպիսի կին է նա և ըստ դրա ընտրություն կատարել: Այսպիսով, եթե դուք սիրում եք բանան, ուրեմն աչքի եք ընկնում թույլ և փխրուն բնավորությամբ, զգացմունքային եք, կարող եք հասնել մեծ հաջողությունների, դրա համար բավական է միայն ցանկանալ: Նրանք կարողանում են տպավորություն գործել տղամարդկանց վրա եւ իրենց հասցեին քննադատություն չեն հանդուրժում:
Նարինջի սիրահարները ակտիվ են, դրական էներգիայով լեցուն, հեշտությամբ են կայացնում որոշումներ, չափազանց շփվող են, հեշտությամբ շրջապատ են ստեղծում և հեշտությամբ բաժանվում: Նարինջը գրավում է ինքնամփոփ և երկչոտ կանանց, նրանք տղամարդկանց նվաճում են իրենց համեստությամբ և առեղծվածությամբ: Այդ կանայք ստեղծագործ մարդիկ են, շատ խելացի են և սիրում են կատակել:
Բալ նախընտրում են այն մարդիկ, որոնք անկանխատեսելի են, շատ զգույշ, սիրում են իրենց մտերիմներին, բարի են, չափազանց չարաճճի:
Ելակի սիրահարները մեծ խելքի տեր անհատներ են, կարողանում են հեշտությամբ համոզել մարդկանց ցանկացած հարցում: Սակայն առանձնանանում են խանդոտ բնավորությամբ, ինչն էլ գրեթե միշտ նրանց գցում է սկանդալային իրավիճակների մեջ: Ելակ շատ են սիրում հատկապես շքեղության և հարմարավետության սիրահար կանայք: Նրանք առրթը բաց չեն թողնում պարծենալու իրենց դիրքով, օժտված են առանձնակի հմայքով:
Ձմերուկ նախընտրողները անհավասարակշիռ են բնույթով, նրանց հատուկ է պոռթկուն բնավորությունը, չափազանց զգացմունքային են, սիրում են կենդանիներին: Անկեղծությունը նրանց գլխավոր հատկանիշներից է:
Խաղողի սիրահարները սիրում են լինել բոլորի ուշադրության կենտրոնում, նրանք չեն սիրում մենակությունը, դյուրահավատ են մարդկանց նվիրվում են հեշտությամբ: Խաղող սիրում են այն կանայք, ովքեր վախենում են մենությունից ու միշտ ձգտում են հաճույքների:
Սովորաբար տանձ սիրում են լավատեսները, նրանք ակտիվ են կյանքում, նրանց հետ ուրախ է շրջապատում: Նրանք երազում են իրական արքայազնի մասին, պատրաստ են հանուն դրա գնալ մեծ զոհողությունների: Տանձի երկպագուները նույնպես նվաճում են տղամարդկանց իրենց անդիմադրելի հմայքով: Նրանք շատ գայթակղիչ են և երբեք դեմ չեն, որ իրենց վրա դողան ու ձեռքերի վրա պահեն:
Խնձորի սիրահարները վստահելի մարդիկ են, պահպանողական են: Եթե կինը խնձոր է սիրում, ապա նա զուրկ է ռոմանտիկ զգացմունքներից, պինդ է, ինչպես պտուղն ինքը, և հուսալի է: Տղամարդիկ աչքի են ընկնում նրբանկատությամբ, կանայք լավագույն մայրերն են:
Ծիրան նախընտրողները ազատամիտ են, պերճախոս, աչքի են ընկնում բարությամբ, նրանք չափազանց շփվող են, մեծ վստահություն են ներշնչում առաջին իսկ խոսքից:
Անանաս սիրում են էկզոտիկ զգացմունքերվ օժտված կանայք, նրանք պաշտում են ֆլիրտը և արկածները:
Դեղձի սիրահար աղջիկներն իրենց համար զուգընկեր դժվար են գտնում, անընդհատ ընտրում են, եթե նույնիսկ դա հիասթափություն է բերում: Նրանք պատրաստ են ամեն տեսակի փորձությունների:


Отправить комментарий