ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ 6 ՃԱՆԱՊԱՐՀ

 Վերջերս Անգլիայում կատարված հետազոտությունները պարզեցին, որ այն զույգերը, որոնք երկար տարիներ ապրել են համատեղ, երջանիկ և առանց միջադեպերի կյանքով, օժտված են եղել 6 հիմնական հատկանիշներով.
1.Նրանք միասին շատ են ուրախանում: Երջանիկ զույգերը կարողանում են վիճելի հարցերին մոտենալ փոքր ինչ հումորով և ժպիտով: Նման հարցերում հոգեբանները խորհուրդ են տալիս հաճախ առաջնորդվել «Ծիծաղը կփրկի աշխարհը» կարգախոսով:
2.Ամուսինները միշտ ժամանակ են գտնում միմյանց համար, որքան էլ, որ զբաղված և հոգնած լինեն: Երջանիկ զույգի համար միասին անցկացրած ժամանակը ուղղակի անհրաժեշտություն է: Հիշեք, որքան քիչ են զույգերը առանձնանում և զրուցում, այնքան ավելի շատ պատնեշներ են ի հայտ գալիս նրանց միջև: Ուստի, գրեթե ամեն օր աշխատանքից հետո կամ ընթրիքի հրավիրեք ձեր սիրելիին կամ ուղղակի նրան առաջարկեք քայլել ասենք աշնանային տերևների վրայով: Կարևորը այն չէ , թե ուր եք գնում կամ ինչ անում, այլ այն, որ միասին եք ժամանակն անցկացնում:
3.Երջանիկ զույգերը անկախ միասին ապրած ժամանակահատվածից միշտ հոգատարություն են դրսևորում միմյանց հանդեպ, անգամ ամենաչնչին հարցերում: Մի զլացեք ձեր սիրելիին շնորհակալություն հայտնել, երբ նա ձեզ սուրճ կամ թեյ է հյուրասիրում, կամ, երբ ձեր ամուսինը առաջարկում է օգնել ձեզ խոհանոցում:
4.Արագ գալիս են ընդհանուր հայտարարի, երջանիկ զույգը թույլ չի տալիս, որ կոնֆլիկտը այնքան զարգանա, որ վերածվի լուրջ միջադեպի, այստեղ կարևորը հանդուրժողականությունն է:
5.Նրանք միշտ որոշակի տարածություն են պահում միմյանց միջև, որքան էլ տարօրինակ է թվում, չեն բացառում բաժանվելու, իրար հետ չլինելու հանգամանքը, գուցե հենց սիրած էակին երբևէ կորցնելու վախն  է օգնում ավելի գնահատելու ու սիրելու մեկմեկու:
6.Եվ վերջին ամենակարևոր հանգամանքը միմյանց ազատություն են տալիս, հանգիստ կարող են լավ ժամանակ անցկացնել նաև առանց իրար:
  Ուրեմն եկեք հիշենք այս 6 հատկանիշները, փորձենք պահպանել և, գուցե մի օր երջանկությունը մեզ էլ ժպտա:


Отправить комментарий