Նա այսօր աշխատանքից չափազանց ուրախ տուն եկավ, շարունակ գրկում էր ինձ ու գեղեցիկ խոսքեր շշնջում ականջիս: Իրեն տարօրինակ երջանիկ էր զգում, թվում էր, թե այդ պահին, ինչ ասեմ նրան կանի՝ առանց բարկանալու ու կոպտելու: Դա նման չէր նրան:
Ի՞նչ է կատարվում: Անմիջապես հասկացա, որ դավաճանել է ինձ, գեղեցիկ խոսքերի և ուրախ պահվածքի տակ փորձում էր թաքցնել գործած մեղքը:
Զարմանալի է, բայց դավաճանության դրսևորումներն ու նշանները տարբեր մարդկանց մոտ միանգամայն այլ կերպ են ի հայտ գալիս: Ինչպես վկայում են հոգեբանները՝ դրանք կախված են տվյալ մարդու առանձնահատկությունից:
Կնոջ աշխարհը Ձեզ է ներկայացնում տղամարդու դավաճանության ամենահայտնի դրսևորումները:
Ինչպես իմանալ, որ նա դավաճանում է, մատնության ամենացայտուն նշաններն են.
- Չափազանց սառն է դարձել, շարունակ առանց պատճառի վատաբանում ու կոպտում է Ձեզ, միշտ ինչ-որ բան սխալ ու վատ եք անում նրա համար, նա երբեք գոհ չէ ձեզանից:
- Ուշ է գալիս տուն աշխատանքից, միշտ տարօրինակ պատճառաբանություններ է բերում, խուսափում է աչքերիդ մեջ նայել ու գրեթե միշտ գլխացավի ու հոգնած լինելու պատճառաբանությամբ շտապում է քնել քեզանից առաջ:
- Վերջին ժամանակներս իրեն սկսել է ավելի լավ հետևել, նոր օծանելիք, բրենդային հագուստ, միշտ թարմ ու սափրված:
- Ձեզ տեսնելիս պահում է բջջային հեռախոսը, անընդհատ հաղորդագրություններ է ստանում, ամբողջ օրը լողում է սոցկայքերում ու դու հաստատ չգիտես նրա սայդի գաղտնաբառը:
- Եվ վերջին ամենացայտուն մատնության նշանը ուղղակի վրայից փչում է կնոջ օծանելիքի հոտ, վերնաշապիկի վրա շրթներկի հետք է:
.jpg)
Եթե նկատել ես
այս նշաններից մեկը, ուրեմն քեզ դավաճանում են, շտապիր քանի լրիվ չես կորցրել նրան,իսկական
ժամանակն է մտածելու, ի՞նչ կարող ես անել սիրելիիդ ետ բերելու համար:
Отправить комментарий