Աստծո կամոք գուցե մայրանամ,
Բոլորի նման օրվա հոգսերով
Կապրեմ, կժպտամ....
Տարիներ կանցնեն, ես կծերանամ,
Խոր կնճիռներով դեմքս կպատվի,
Թոռ ու ծոռներով
Կշրջապատվեմ...
Ու երբ գա ժամը,
Ես կգամ քո մոտ`
Դեպի ընդհատակ,
Որտեղ վաղուց է հանգչում քո հոգին:
Ու վերջապես մենք կգտնենք իրար,
Ու դարերն անգամ
Բաժանել երկու սիրող սրտերի
Չեն համարձակվի...
Հեղինակ` Աննա
Отправить комментарий