Դարեր են սրբագրել հետևյալ խոսքերը. ''ԱՌԱՆՑ ԿՆՈՋ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՅԱՏԵՎԻ'': Ու ոչ միայն նրա համար, որ կնոջն է շնորհված մայրանալու ու սերունդ պարգևելու բերկրանքը, այլև այն պարզ պատճառով, որ առանց գեղեցիկի հանդեպ ունեցած սիրո երկրի վրա կյանք չի լինի: Բոլորին է զարմացնում այն փաստը, թե ինչպես է կինը լինելով փխրուն, նուրբ և միևնույն ժամանակ անպաշտպան, կարողանում է ազդեցություն գործել տղամարդու վրա: Գո՞ւցե տղամարդուն հաճելի է , երբ ինչ-որ տեղ կինն է հոգ տանում իր մասին, քանի որ նույնիսկ ամենաուժեղ տղամարդը կարիք ունի պաշտպանության, հատկապես, երբ խոսքը գնում է գեղեցիկ կնոջ մասին: Կանանց աշխարհընկալումը էապես տարբերվում է տղամարդկանց հայացքներից: Եթե տղամարդիկ հակված են տեսնել իրերն այնպես, ինչպես դրանք կան, ապա կանայք ձգտում են ստեղծել իրենց հեքիաթային աշխարհը, չնայած գիտակցում են, որ դրանք լոկ անուրջներ են, սին պատրանքներ: Բայց այլ կերպ կինը չի կարող, նա ի ծնե եթերային է ու երազային: Նա անդհատ սպասում է, որ ահա ինքն էլ թևեր կառնի ու կթռնի հեռո՜ւ-հեռո՜ւ, որ ինքը կփոխի աշխարհը...
Հաճախ ենք լսում ''ԿՆՈՋԸ ԴԺՎԱՐ Է ՀԱՍԿԱՆԱԼ" արտահայտությունը տղամարդկանց կողմից, բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ կնոջ երևակայությունը սահմաններ չունի: Նրանք իրենց կյանքի մեծ մասը անց են կացնում երազելով, իսկ թե դա օգնում է, թե խանգարում, հարցի մյուս կողմն է: Կինը բնությունից օժտված է անկախատեսելի, անելանելի իրավիճակներում արագ կողմորոշվելու ունակությամբ, ու երբեմն տղամարդն անկարող է հաշվի չնստել կնոջ կարծիքի հետ:
Խոստովանեք տղամարդիկ, որ առանց մեզ` կանանց, դուք չեք կարող երկիր կառավարել, տնտեսություն զարգացնել կամ երեխա մեծացնելա: Մեծ է կնոջ դերը մեր հասարակությունում, ուստի գնահատեք նրան ըստ արժանվույն, երջանկացրեք նրանց և կրկնակի կվարձատրվեք:
ՀԵՂԻՆԱԿ` Ա. Վ

Отправить комментарий