Հիշի՛ր, կարևորը դիմանալն է, ինչպես վկայում են հոգեբանները առաջիկա 9-10 ժամը բավարար է, սթրեսը փոքր ինչ նվազեցնելու համար: Քիչ լսիր կողքից տրվող խորհուրդներին, դրանք կարող են բազմազան լինել ու քեզ շփոթության մեջ գցել, դու ավելի կխճճվես ու ավելի մեծ սթրես կապրես: Նախ` մի կուշտ լաց եղիր, եթե չես կարողանում զսպել քեզ, դա կօգնի թեթևանալու, մտքերդ ի մի բերելու համար առանձնացիր ու փորձիր գտնել դրա պատճառները, ինքդ ելքեր փնտրիր նման իրավիճակից դուրս գալու համար:
Փորձիր ցրվել սիրածդ զբաղմունքով, լավագույն տարբերակներից մեկը խանութներով պտտվելն է (shopping ): Ոչ մի դեպքում տանը մի փակվիր, քեզ չպետք է լքի ապրելու ցանկությունը: Եթե դեռ սիրում ես նրան ու չես ուզում կորցնել, խելամիտ գտնվիր, փորձիր այնպես անել, որ նա այլևս քո կողքից հեռու չգնա, ներիր ու աշխատիր մոռանալ, պետք չէ ամեն վայրկյան հիշել ու ինքդ քեզ տանջել, դու մոլորակում միակը չես, որ տառապում ես նման խնդրով:
Իսկ եթե, ինչպես ասում են ամեն ինչ վերջացած է, դու անկարող ես փոխել նման իրավիճակը ու քո սրտում էլ տեղ չկա ներելու ու սիրելու համար, հիշիր հայտնի ստատուսի տողերը.
'' Երբեք մի դադարի ժպտալ, նույնիսկ, երբ շատ տխուր ես, հիշիր, որ գուցե գտնվի մեկը, որ սիրահարվի քո ժպիտին'':



Отправить комментарий