Շատ հաճախ կանայք իրենց սիրելիի հետ
շփման ժամանակ այնպիսի սխալ արտահայտություններ են օգտագործում, որոնք ուղղակի
փչացնում են նրանց
հարաբերությունները և ավելորդ լարվածություն
առաջացնում: Կնոջ աշխարհը Ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը, կարդացեք և փորձեք խուսափել նմանօրինակ
արտահայտություններից:
- Երբ դուք մենակ չեք, երբեք մի դիմեք ձեր սիրելիին փառաքշական այնպիսի բառերով և արտահայտություններով, ինչպիսին է «Իմ վագրիկ, արջուկս…» նման բառերը կարող են ծիծաղ առաջացնել այլ անձանց մոտ ու դա հաստատ նրան դուր չի գա: Ավելի լավ է անունով դիմեք ձեր սիրելիին, կամ ծայրահեղ դեպքում նրան թանկագինս անվանեք:
- Երբեք նրան մի ասեք, «Դու
անկարող ես անել այս կամ այն գործը», « Ոչինչ
ձեռքիցդ չի գալիս…», «Քո
աշխատանքը ուղղակի հիմարություն է», նման արտահայտությունները նրա մեջ թերարժեքության
զգացում կառաջացնեն, և նա ստիպված կփնտրի մեկ ուրիշին,
ով կոգեշնչի ու թևեր կտա նրան:
- Աշխատեք երբեք ճխոսել ձեր նախկին ամուսնուն կամ ընկերոջ մասին, «Իսկ գիտես իմ նախկինը…» արտահայտությունը ուղղակի հիմարություն է օգտագործելը ձեր կողմից, աշխատեք լռել բոլոր հարցերում, ինչ վերաբերումէ ձեր նախկինին:
- «Չէ որ դու խոստացել էիր»: Ոչ մի դեպքում նման կոպիտ ձևով մի հիշեցրեք նրան տրված և չկատարած խոստման մասին, դա կարող է վնասել նրա ինքնասիրությունը, ավելի լավ է կրկնեք ձեր խնդրանքը:
- «Բավական է նայես այդ հիմար ֆիլմը», «Ինչ հիմար խաղ ես դիտում», «Այս բլուզը քեզ ընդհանրապես չի սազում » , նմանատիպ արտահայտությունները վկայում են այն մասին, որ դուք չեք կիսում ձեր սիրելլի հոբբին և ճաշակը, եթե ձեզ անգամ տհաճ է, թե նա ինչով է զբաղվում, աշխատեք ցույց չտալ, երբեք մի ասեք նրան այդ մասին, դա չափազանց տգեղ և չկշռադատված քայլ կլինի ձեր կողմից:

- «Շատ եմ գիրացել...», « Ինչ տգեղ եմ դուրս եկել այս նկարում…», «Ուղղակի տեսքս ահավոր է…», երբեք նման տիպի արտահայտություններով ձեր սիրելիի ուշադրությունը մի գրավեք ձեր թերությունների վրա, հնարավոր է, որ նա դրանք չի էլ նկատել:
- «Մենք պետք է լուրջ խոսենք»: Եթե խոսելու բան ունեք, ավելի լավ է սկսեք առանց նախաբանի, պետք չէ խորհրդավորություն հաղորդել ձեր խոսքին:
- «Ախր ես հղի եմ…»: Պետք չի անդհատ հիշեցնել, որ Դուք երեխա ունեք կամ սպասում եք: Վստահ եղեք, որ նա հիշում է այդ մասին: Մոռացեք այն բոլոր արտահայտությունները, որոնք օգտագործում եք նրան ինչ-որ բան պարտադրելու, մեղադրելու, ստիպելու կամ «բերանը փակելու» համար:
Отправить комментарий