Մի աշխարհ կա, ուր կինն է ապրում, այն հոգսաշատ է, երբեմն՝ տխուր, իսկ երբեմն էլ՝ երջանիկ ու վառվռուն: Իսկ ո՞ րն է այդ աշխարհը: Այն բազմազան է՝ ընտանիք, սեր, աշխատանք և բազմո՜ւմ-բազո՜ւմ հոգսեր: Դու կա՞ ս այդ աշխարհում, եթե կաս, ուրեմն՝ երջանիկ ես, ուրեմն ժպտա, որքան էլ, որ հոգնած ես: Գիտեմ, հեշտ չէ լինել միառժամանակ և՛ մայր, և՛ կին, և դեռ այսքանի հետ մեկտեղ աշխատել: Բայց այսպիսին է կնոջ աշխարհը, որքան էլ որ փորձես փախչել:Պարզապես պետք է կարողանալ այն հետաքրքիր դարձնել, մոռանալ հոգսաշատ օրը, ժպտալ ու միշտ հիշել, որ իմ ընտանիքը իմ աշխարհն է, իսկ աշխատանքն ու հոգսերը ընդամենը նրա մի փոքրիկ մասնիկը:
Отправить комментарий