<ԿԱԽԱՐԴԱԿԱՆ> ԲԱՌԸ


       Հիշո՞ ւմ  ես, թե ի՞ նչ խոսքեր ես շռայլել ու ի՞ նչ հնարքների ես դիմել սիրած աղջկա սիրտը գրավելու համար: Ի վերջո ստացել ես նրա համաձայնությունը, իսկ հաջորդ քայլին հետևել է ամուսնությունը: Գնալով պակասել են քնքուշ բառերը, ուշադիր վերաբերմունքը, նույնիսկ ավելինամուսնական կյանքը դարձել է սովորական ու հոգսաշատ բեռ: Եթե մինչ այդ ձգտել ես քողարկել բնավորությանդ վատ գծերը և ցուցադրել առավել լավ կողմերը, ապա համատեղ կյանքի ընթացքում բացահայտվել է իրական դեմքդ: Դու բավարարվել ես նրանով, որ կինդ կողքիդ է ու միշտ այդպես կլինի: Բայց մոռանում ես, որ անտեսված ու անուշադրության մատնված կինը պատրաստ է ամեն ինչի: Որպես կանոն կանայք սիրում են ամբողջ սրտով, իսկ տղամարդիկ` մարմնով: Ամուսնու կողմից անտեսված կինը կարող է դրսում փնտրել իր համար այդքան սպասված ուշադրությունը: Եվ ակամայից կրել դավաճանության դրոշմը: Բայց մի՞ թե նա դավաճան է, իր ցանկությունը միայն ամուսնու կողմից սիրվելն էր: Կինը սկսում է ինքն իրեն արդարացնել, որ եթե ամուսինը այդքան սառը չլիներ իր նկատմամբ, գուցե ինքը այդ քայլին չդիմեր: Հազարավոր նմանատիպ դեպքեր, որոնց հարցումների ժամանակ պարզվում է, որ կնոջ փնտրածը նոր սուր զգացողություններն են:
      Իսկ գո՞ ւցե դավաճանությունը կանխվեր, եթե...
  Հիշիր, որ մի ժամանակ փափագում էիր նրա սերը, ակնկալում, որ քեզ պատկանի: Հիմա նա քեզ է պատկանում, և եթե չես ուզում կորցնել նրան, ապա, մի' հապաղիր: Երեկոյան, երբ տուն գնաս, նայիր նրա աչքերի մեջ, գրկիր ու պարզապես ասա, որ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՆՐԱՆ: Նույն վայրկյանին դու կտեսնես այդ կախարդական խոսքերի <ուժը>: Նա ողջ էությամբ կկենդանանա ու սիրով կկրի ցանկացած դժվարություն, եթե միայն զգա քո ՍԵՐԸ: Չէ՞  որ, սրտից բխած քաղցր ու հաճելի խոսքերն  ավելին արժեն կնոջ համար, քան թանկարժեք ադամանդե մատանին:
     Միդրդիր կնոջդ ծայրահեղ քայլերի, միշտ զգոն եղիր, փորձիր հասկանալ նրան, լինել նրա ընկերը, այդ ժամանակ ընտանիքդ ամուր կլինի ու հարատև: էլ ի՞ նչ է պետք երջանիկ լինելու համար:


                                                                                                Հեղինակ Աննա


Отправить комментарий