ԿԱՆԱՑԻ 9 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՎԱՆԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

     Գոյություն ունեն կանացի մի շարք հատկանիշներ, որոնք ուղղակի վանում են տղամարդուն կնոջից: Կնոջ աշխարհը Ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը`

ՉԽՆԱՄՎԱԾ ՏԵՍՔ. Շատ կարևոր է, որպեսզի կինը իրեն հետևի ոչ միայն հատուկ առիթների դեպքում, այլ նաև` առօրյա կյանքում: Չխնամված, փնթի, հոգնատանջ կանացի տեսքը ոչնչով չի կարող գրավել տղամարդուն, հիշեք, որ տղամարդիկ նախընտրում են գեղեցիկ և հմայիչ կանանց:

ԱՆՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ԱՆՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. Կինը, որ շարունակ խոչընդոտներ է ստեղծում իր և տղամարդու միջև, շատ հաճախ կորցնում է իր կանացի հմայքը: Տղամարդիկ չեն սիրում սառը, անտարբեր կանանց, որոնց չափազանց պաշտոնական են շփվում և ոչ մի կերպ հակված չեն հաճելի զրուցակից դառնալու: Նման կանայք տղամարդկանց շրջանում հաջողությունների չեն կարող հասնել:

ԳՌԵՀԿՈՒԹՅՈՒՆ, ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԿԱՇԿԱՆԴ ՊԱՀՎԱԾՔ. Նման կանայք, որպես կանոն վանում են բոլոր տղամարդկանց, առանց բացառությունների:Այնպես որ զերծ մնացեք նման հատկանիշներից:

ՎՆԱՍԱԿԱՐ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Եթե կինը ցանկանում է գրավիչ լինել, ապա պետք է հրաժարվի մի շարք վնասակար և վանող սովորություններից` ծխելը, ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը, էլ չենք խոսում թմրանյութերի մասին: Դժվար թե որևէ մեկը ցանկանա նման կին և մայր իր երեխաների համար:

ՇՊԱՐՎԵԼ ԲՈԼՈՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ. Թվում է, թե այստեղ ոչ մի վանող բան չկա, սակայն սիրելի կանայք, շպարվելով ձեր ընտրյալի ներկայությամբ, դուք ի ցույց եք դնում, որ ձեր գեղեցկությունը այնքան էլ բնական չէ: Հենց այս քայլով կինը կարող է իր խորհրդավորության և կատարելության մասին մոռանալ:

ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ. Ոչ մի տղամարդու դուր չեն գալիս այնպիսի կանայք, որոնք շարունակ խոսում է փողի, գնումների, միմիայն թանկարժեք բրենդային հագուստի մասին: Նման հատկանիշը խոսում է, որ կինը փողը ամեն ինչից վեր է դասում:

ՎՈՒԼԳԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆ. Այս հատկանիշը, իհարկե որոշ սահմանափակումների, կարող է վանել տղամարդկանց: Այն  կանայք, որոնք պատեհ և անպատեհ կրում են վուլգար և չափազանզ սեքսուալ զգեստ` անկախ միջավայրից և տեղից, տղամարդկանց մոտ կարծիք կարող են ձևավորել, որ եթե կինը այդքան տենդագին ձգտում է սեքսուալ երևալ, ուրեմն նա սեքսուալ չէ:

ՇԱՐՈՒՆԱԿ ՓՆԹՓՆԹԱԼԸ ԵՎ ԴԺԳՈՀԵԼԸ. Ամեն ինչից շարունակ բողոքող և  դժգոհող կինը կարող է միայն վանել տղամարդուն իրենից: Նման կանանց հաճախ անվանում են ''Բողոքի գիրք'': Բնականաբար, ոչ մի տղամարդ չի ցանկանա գտնվել այպիսի կնոջ կողքին, որ շարունակ գոհ չէ իրենից:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆ.Այս հատկանիշը փոքր ինչ ինդիվիդուալ բնույթ ունի, որոշ տղամարդիկ, անշուշտ նախընտրում են այնպիսի կանանց, որոնք սահմանափակ հատկանիշներ ունեն, չեն սիրում, երբ կինը բարձր է լինում իրենցից, նախընտրում են, որ նրանք միայն լինեն տնային տնտեսուհիներ: Բայց կան որոշ տղամարդիկ, որոնք նախընտրում են  խելացի, բանիմաց, կանանց, որոնք բացի գեղեցկության սրահներից և շոփինգներից, ձգտում են դառնալ անհատականություններ: 



Отправить комментарий