ՍԵՐԸ ԽԱՂ ՉԷ

Գիտեմ, որ օտար եմ դարձել քեզ համար,
Անցնում ես անգամ ու չես նկատում,
Իսկ ժամանակին ինչե՜ր էիր ասում,
Ինչե՜ր խոստանում, ինչպե՜ս էիր սիրում:
Ամեն ինչ սուտ է դարձել այս կյանքում,
Սերը մի խաղ է, սիրվելը` պատրանք,
Մնում է միայն, որ մեկն էլ խաղա
Քո զգացմունքի հետ, որ դու հասկանաս,
Որ կյանքը խաղ չէր միայն քեզ համար:

                                                            Հեղինակ` Ա. Շ



Отправить комментарий