Այսօր սիրելիիս ծննդյան օրն է: Արթնացել եմ առավոտյան ու չգիտեմ, ի՞նչ նվիրել, որ և՛ հաճելի, և՛ օրիգինալ լինի: Շատ եմ ուզում ուրախացնել նրան: Նրա ժպիտը ինձ համար ամեն ինչ է: Շտապում եմ մոտակա բրենդային խանութ, ի՞նչ գնել ժամացո՞ւյց, փողկա՞պ, իսկ եթե դրանք նրա ճաշակով չլինեն, գո՞ւցե վերնաշապիկ գնեմ, անկեղծ ասած չեմ կարողանում կողմնորոշվել չափի հարցում: Ուզում եմ այնպիսի բան նվիրել, որ խորհրդանշի անսահման և հավերժ սեր, որ զգում եմ նրա հանդեպ, իսկ դրա համար պարտադիր չէ, որ այն թանկարժեք իր լինի: Մտքերի մեջ ընկած էի, երբ հայացքս կանգ առավ ցուցափեղկի անկյունում դրված մի խորհրդավոր իրի վրա:
Վերջապես գտա այն ինչ ուզում էի, գնեցի մի գեղեցիկ ձևավորված արկղ, անակնկալ նվերը տեղադրեցի այնտեղ ու շտապեցի նրա բնակարան: Ճանապարհին մտածում էի տեսնես կհավա՞նի, նրան դո՞ւր կգա, ինձ համար դա շատ կարևոր էր: Սրտի տրոփյունով թակեցի դուռը: Նա մեծ ուրախությամբ դիմավորեց ինձ: Մենք գրկախառնվեցինք:
- Շնորհավորում եմ ծննդյանդ օրը, սիրելի՛ս, հուսով եմ կհավանես անակնկալ-նվերս:
Նա անհամբերությամբ բացեց արկղիկը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կար նրանում: Ո՛չ այնտեղ սրտիկներ չէին և ոչ էլ համբույրների տարափ էր: Արկղում նա ջրով լի մի սրվակ գտավ, նրանում` փոքրիկ մի բանալի:
Զարմանքի և հուզմունքի մի ալիք անցավ նրա դեմքով, վերցնելով բանալին նա ասաց. ''Քո սրտի բանալին է հա՞, ճիշտ կռահեցի, դու այն ի՞նձ ես նվիրում'':
- Հա՛, դու ճիշտ գուշակեցիր, չնայած փոքր ինչ ուշացումով, բայց դու միակն էիր, որ կարողացար գտնել իմ սրտի իրական բանալին, ես այն հավերժ քեզ եմ նվիրում, հուսով եմ, որ այն միշտ քեզ հետ կլինի և դու այն երբեք չես կորցնի:
- Իսկ ջո՞ւրը, ինչի՞ համար է այն:
-Ջուրը կյանք է խորհրդանշում, անսահմանություն և հավերժություն, ինչպես իմ սերն է քո հանդեպ: Դու կարող ես պատկերացնել քո կյանքը առանց ջրի, ամեն օր մենք այն խմում ենք ու երբեք չենք հագենում չէ՞, հիմա հասկանում ես, թե ինչի եմ այն քեզ նվիրել:
- Դու իսկական հրաշք ես, սիրելի՛ս, սա իմ կյանքի ամենաթանկարժեք և ամենասքանչելի նվերն էր, ավելի լավ չէր էլ կարող լինել: Այն միշտ ինձ մոտ կլինի և ես երբեք չեմ բաժանվի այս սրվակից:
Նա գրկեց ինձ, նրա աչքերում ես անսահման սեր զգացի:

Отправить комментарий