Ո՞ՐՆ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ


Երբևէ մտածել եք, թե ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում երջանկության բանաձևը: Մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում ձգտում են միայն մի բանի` ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ, առանց գիտակցելու դրա իսկական էությունը: Իրականում մշտապես երջանկություն գոյություն չունի,  լինում են միայն երջանիկ պահեր, րոպեներ, ակնթարթներ, վայրկյաններ, ամենաշատը` ժամեր: Բայց երբեք չի լինում այնպես, որ մարդ երջանիկ լինի մի ամբողջ օր, ամիս կամ տարի: Շատ հաճախ մարդիկ երջանկության արժեքը գիտակցում են միայն  այն ժամանակ, երբ այն արդեն չկա` անհետացել է: Ըստ Ֆրանսի` մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել: 
Սովորաբար երջանկություն են անվանում հոգու այն վիճակը, որի ժամանակ չկա տխրության և կարոտի զգացմունք, այլ միայն ուրախության և սիրո զգացմունք է տիրում: Թերևս կան տեսակետներ, որ երջանկությունը բխում է նաև մարդու անհատական հատկանիշներց. մեկի համար երջանկություն է, երբ մեքենա է գնել, մյուսի համար երջանկություն է անգամ մեկ բաժակ սուրճ խմելը: Այսպիսով, մարդ կարող է երջանկի լինել յուրովի: Իսկ երջանկության բանաձևը , ըստ Կնոջ աշխարհի թերևս սա է`


ՍԵՐ+ ԸՆՏԱՆԻՔ+ ՍԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔ+ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ=ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ





Отправить комментарий