Ի՞ ՆՉ ԱՆԵԼ, ԵՐԲ ԸՆԿԵՐԴ ՍՐԻԿԱ Է

    Նա խաբել էր, ստել ինձ մեր ընկերության ութ ամիսների ընթացքում, ամեն ինչ ներկայացրել է սպիտակ և վարդագույն գույներով: Ես անգամ կռահել չէի կարող, որ նրա խոսքերը անկեղծ չէին, որ ես հերթական մեկն էի, ում նա  ''սեր է խոստովանում'', սրտիկներ ու ծաղիկներ նվիրում: Ես հավանաբար շատ միամիտ էի, որ հավատում էի մարդկանց, չէի պատկերացնում, որ մարդ կարող է ժպտալ և միևնույն ժամանակ սրիկա լինել:
   Ծանոթ իրավիճակ է չէ՞, երբ հանկարծ պարզում ես, որ նա ում սիրելիդ ես համարել, քեզանից բացի, ոչ միայն ընկերուհի, այլ նույնիսկ ընկերուհիներ ունի:
Դու կատաղած ես ողջ աշխարհի վրա, ատում ես բոլորին, կորցրել ես հավատդ առհասարակ մարդկության հանդեպ: Ի՞նչ անել, երբ հայտնվել ես նման իրավիճակում: Կնոջ աշխարհը Ձեզ է ներկայացնում փրկության մի քանի ուղիներ.
1.Առաջինը, որ ուզում ես անել, սրիկա ընկերոջդ գլուխը ջարդելն է, բայց, սպասի՛ր, արժի՞  արդյոք, եթե նա այդ աստիճանի սրիկա է, պետք է, որ ձեռքերդ կեղտոտես: Հիշի՛ր, լավագույն զենքը աշխարհում այսպես կոչված լռության հնարանքն է` արհամարհանքը, այսպես, դու նրան ավելի լավ դաս կտաս: Եվ հետո, մի՛ մոռացիր, որ կյանքում միշտ գտնվում է մեկը, ով նրա հետ կվարվի նույն կերպ, ինչպես, որ նա քեզ հետ վարվեց:
2.Նախ, խորը շունչ քաշիր, հանգստացրու նյարդերդ, դու շատ լարված ես ու պատրաստ ես գործելու այնպիսի խենթություններ, ինչի համար հետո զղջալու ես: Ոչ մի կերպ չփորձես նրա մոտ խղճահարություն արթնացնել քո հանդեպ, սրիկաները սիրտ չունեն առհասարակ, այնպես որ ավելորդ է կուլ տալ մեծ քանակությամբ քնաբեր հաբեր կամ նետվելու փորձ անել մոտակա կամուրջից: 
3.Ճիշտ է ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բայց նախ պետք է կարողանալ հաղթահարել այդ ժամանակը: Հիշի ՛ր, որ նա առաջին ու վերջին տղամարդը չէ աշխարհում և ոչ էլ դու ես առաջին ու վերջին կինը, ում խաբել են: Բավական է լաց լինես, շատ նյարդանանալը ու հուզվելը ոչ միայն կարող են ազդել քո արտաքին տեսքի, այլ նաև առողջության վրա, այնպես, որ վանիր քեզանից կպչուն մտքերը, երբեք մենակ մի՛ մնա, մի՛ լսիր տխուր երաժշություն և առհասարակ մի՛ արա այնպիսի բաներ, որ կհիշեցնեն քեզ նրան:
4.Լավագույն միջոցը նրան մոռանալու շարունակ ինչ-որ բանով զբաղվելն է, աշխատելը, խանութներով շրջելը,ի վերջո, եթե նա սրիկա է, բոլոր տղամարդիկ չեն այդպիսին, ժամանակն է նոր ծանոթությունների....Այսպես դու հաստատ կմոռանաս նրան ու ինչ որ  ժամանակ անց նույնիսկ չես էլ հիշի, որ քո կյանքում նա եղել է...


Отправить комментарий