ԱՐԳԵԼՎԱԾ ՍԵՐ

Ինչի՞ ես կարծում, որ էլ չեմ սիրում,
Որ մոռացել եմ ու չեմ հիշում քեզ,
Փորձում եմ զսպել հոգուս պոռթկումը,
Որ սիրտս չասի, թե սիրում է քեզ:
Հասկացի՛ր սիրելիս, մեր սերն անհնար է
Այն արգելված է ու պատնեշված,
Չե՛մ կարող թույլ տալ, որ դու հեռանաս,
Սխալ է այդպես, պե՛տք չէ սիրելիս:
Լավ է մոռանաս ու ինձ չհիշես,
Գիտեմ, դժվար է երկուսիս համար,
Բայց անկարող եմ քեզ նորից ասել,
Որ սիրում եմ քեզ, որ շատ եմ սիրում: 


                                                    Հեղինակ`  Ա. Շ



Отправить комментарий