ՍԻՐՈ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ` ԽԱՆԴ

    Ի՞նչ է խանդը, սիրո դրսևորման բաղադրատարր, թերարժեքության բարդույթ, թե՞ սիրո հիվանդություն: Ասում են, խանդում է նա , ով սիրում է, թերևս ճիշտ է այս ասույթը: Եթե ձեր սիրած էակը թանկ է ձեզ համար ու չեք ցանկանում կորցնել նրան, ապա խանդը միանշանակ նորմալ և նույնիսկ հաճելի զգացողություն է: Բայց հաճելի է մինչև այն պահը, երբ իր սահմանների մեջ է, իսկ երբ այն դառնում է հիվանդություն, կատարյալ քաոս ու տանջանք է դառնում թե՛ խանդողի, և թե՛  խանդվողի համար: Եթե հիմքեր չկան խանդելու, ու զույգերից մեկը շարունակ տեղի-անտեղի խանդում է, ապա մենք գործ ունենք արդեն հիավանդության, տվյալ դեպքում` սիրո հիվանդության հետ: Սովորաբար չափից ավելի և անհիմն խանդում են այն մարդիկ, որոնք օժտված են վառ երևակայությամբ, ֆանտաստիկ պատմությունների սիրահար են:


   Խանդում են թե ՛ տղամարդիկ, թե՛  կանայք, բայց տղամարդու խանդը ավելի դաժան բնույթ է կրում: Պատկերացրեք, թե ի ՞ նչ կարող է անել անհիմն խանդող տղամարդը, ծեծ, կնոջ գործողությունների սահմանափակում, ընդհուպ մինչև սպանություն, այս ֆոնի վրա թերևս կնոջ խանդը ավելի թեթև բնույթ է կրում: Իսկ ինչպե ՞ս խուսափել խանդից, ձեզ ենք ներկայացնում այս հիվանդությամբ չվարակվելու մի քանի կետեր.
  • Երբեք մի՛ հարցրեք ձեր սիրելիին իր անցյալի մասին, դա կարող է հիմք հանդիսանալ հետագայում խանդով վարակվելու համար:
  • Մի ՛ վերահսկեք և մի ՞ հետևեք ձեր սիրած էակի ամեն մի քայլը` ո ՞ւր գնաց, ում հետ հանդիպեց, ինչի ՞ ուշացավ, ո ՞ւմ հետ է խոսում հեռախոսով...
  • Եթե զգում եք, որ ձեր մեջ անհիմն խանդ է զարգանում փորձեք սանձել այն, մի թույլ տվեք, որ այն աճի ու վտանգի ձեր ամուսնությունը:
  • Վստահե ՛ք ձեր ամուսնուն կամ կնոջը, միշտ պատկերացրեք, որ դուք ամենագեղեցիկն ու ցանկալին ենք նրա համար:
Ի վերջո հիշեք, որ խանդը բացասական հույզերի մի ամբողջ փունջ է, որ իր մեջ կրում է վախ, նախանձ, վրեժխնդրություն, վիրավորանք, չարություն... Խուսափե՛ք այս հիվանդությունից, քանի դեռ չեք կորցրել ձեր սիրած էակին:


Отправить комментарий