ԻՄ ՍԻՐՏԸ ՓԱԿ Է...

Իմ սիրտը հիմա փակ է քեզ համար,
Ես եմ այն փակել ամուր, շա՜տ ամուր,
Որ դու էլ երբեք չմտնես այնտեղ,
Ու քո կեղծ սիրով չխաբես էլ ինձ:

Էլ չեմ բացելու սիրտս քեզ համար,
Որքան էլ փորձես համոզել դու ինձ,
Սրտիս բանալիս չես գտնի երբեք,
Դու այն կորցրեցիր, քո դաժանությամբ:





Մնում է միայն հեռանա՛ս-գնա՛ս,
Ու, որ էլ երբեք չհիշես դու ինձ,
Երկաթե սիրտդ  չի դառնա ավաղ,
Իմ սիրտին ընկեր, գնա՛, հեռացի՛ր:

                                                                            ՀԵՂ.` Ա.ՄԱՐԿ



Отправить комментарий