ԿՆՈՋ ՄԱԶԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ...

Հայտնի է, որ դեռևս հնուց մարդիկ կնոջ մասին պատկերացում են կազմել` ելնելով նրա մազերի գույնից: Պարզվում է, որ մազերի գույնը կարող է շատ բան պատմել կնոջ բնավորության մասին, իհարկե խոսքը գնում է բնական և ոչ թե ներկած մազերի մասին:
Այսպիսով, սևահեր կանայք բնութագրվում են ուժեղ բնավորությամբ, համբերատարությամբ և նպատակասլացությամբ: Նրանք աչքի են ընկնում աշխատասիրությամբ, միշտ հասնում են իրենց ուզածին ու կյանքում գտնում են իրենց կայուն տեղը: ''Նպատակը արդարացնում է միջոցները" կարգախոսը ուղեկցում է նրանց ողջ կյանքի ընթացքում:
Սևահերները աչքի են ընկնում իրենց կանացիությամբ, ոչ մի տղամարդ չի կարող անտարբեր անցնել սևահեր լեդիի կողքով: Նրանք հիմնականում սրտակերներ են, ատում են զգացմունքայնությունը, սիրում են իշխել տղամարդկանց, խաղալ նրանց զգացմունքների հետ:
Շիկահերներ-Այս կանանց բնորոշ է  բարեսրտությունը, երազկոտությունը, նրբանկատությունը և փոփոխականությունը: Նրանք սիրում են իդեալականացնել ամեն ինչ: Չափազանց զգացմունքային են, ամեն չնչին բանից հուզվում են, ամաչկոտ են և ինքնամփոփ: Մոլորակի տղամարդկանց մեծ մասը երազում է հենց շիկահերների մասին, նրանք սեքսուալության խորհրդանիշ են: Հակառակ սեռի հետ հարաբերություններում նրանց ամենամեծ խնդիրը շատ շուտ վստահելն է, նվիրվելը նրանց ամբողջությամբ և անմնացորդ, ինչի պատճառով էլ հենց հաճախ դառնում են խաբեության զոհ:
Շագանակագույն վարսեր ունեցող կանայք աչքի են ընկնում հավասարակշռվածությամբ, կենսասիրությամբ և անմիջականությամբ:  Սիրում են ուսումնասիրել աշխարհը, ճանապարհորդում են նոր գիտելիքներ ձեռք բերելու ակնկալիքով: Միշտ հետևում են իրենց առողջությանն ու արտաքինին, կարողանում են ելք գտնել անգամ անելանելի թվացող իրավիճակներում: Տղամարդիկ բարձր են գնահատում նրանց գիտելիքները, սիրում են կիսվել նրանց հետ, խորհուրդներ հարցնել, բայց երբեք չեն ընտրում, որպես կյանքի ուղեկից:
Կարմրահերներ- Այս գույնի վարսեր ունեցողները աչքի են ընկնում պոռթկուն խառնվաքով, չափազանց նյարդային են, էմոցիոնալ և անհետևողական: Նրանք տանել չեն կարողանում, երբ փորձում են ճնշել իրենց, ատում են սահմանափակումները և պայմանականությունները: Նրանք համար գոյություն չունեն հեղինակություններ, հաշվի չեն առնում ոչ մեկի կարծիքը, հաշվետու են միայն իրենք իրենց: Պաշտում են միայնակ մարդու կարգավիճակը:




    Отправить комментарий