ԿՆՈՋ ՍԻՐԱԾ ԳՈՒՅՆԸ ՄԱՏՆՈՒՄ Է ՆՐԱ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԳԾԵՐ

Արդյոք գիտե՞ ք, որ բնավորության գծերը բացահայտելու համար գոյություն ունի ևս մեկ միջոց` սիրած գույնի ընտրությունը: Եթե ուզում եք պարզել, թե ինչ բնավորությամբ է օժտված նա, ապա ուշադիր հետևեք նրա նախընտրած գույնին և բացահայտումներն անխոս կզարմացնեն ձեզ: Այսպիսով`
ԿԱՊՈՒՅՏ գույնի սիրահարները հայտնի ճանապարհորդներ են, նրանք սիրում են անվերջ սովորել, ատում են մենակությունը, չափազանց շփվող են: Նման գույն նախընտրում են նաև դերասանները:
ՍԵՎ գույնի հավակնորդները ամենուրեք են: Նրանք սիրում են պայքարել, զգայուն են, լի կրակով և չափազանց կրքոտ, նրանց կյանքում ինտիմ հարաբերությունները գլխավոր դերում են: Անկախ նպատակներից նրանք միշտ առաջ են գնում, երբեք ոչ մի խոչընդոտ նրանց կանգնեցնել չի կարող: Բռնկուն են և տաքարյուն:
ՄՈԽՐԱԳՈՒՅՆԻ սիրահարները հեշտությամբ կարողանում են լուծել ցանկացած խնդիր, սիրում են կարգուկանոն, միշտ կոկիկ են և հավաք: Նրանց կյանքում ամեն բան բացառապես ունի իր տեղն ու դերը: Նրանք ստեղծագործող են, ուստի կարողանում են հասնել հաջողության ցանկացած բնագավառում: 
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ նախընտրողները իրենց ողջ կյանքում սպասում են միայն հրաշքի: Նրանք չափազանց զգայուն են և նուրբ, երազում են կատարյալ սիրո մասին: Հանգստությունը նրանք երկրորդ ԵՍ-ն է: Նրանք ուղղակի պաշտում են հարմարավետությունը, տանել չեն կարողանում, երբ պայմաններ չկան լիարժեք վայելքի համար: 
ԿԱՆԱՉ գույնի սիրահարները չափազանց համառ են: Նրանց կարծիքի վրա ազդել կարելի է միայն անսպառ համբերություն ունենալու դեպքում: Նրանք լավ բիզնեսմեններ են, միշտ ձգտում են հասնել ֆինանսական կայուն վիճակի:
ԿԱՐՄԻՐ գույնի հավակնորդները միանշանակ կրքոտ մարդիկ են: Նրանք ձգտում են լինել գլխավորը, շրջապատում միշտ լիդեր են, ինչը նրանց մոտ հիանալի է ստացվում: Սիրում են ռիսկային գործեր, շատ կենսասեր են, անում են ամեն ինչ նպատակին հասնելու համար:
ԴԵՂԻՆ գույն նախընտրողները ուժեղ կամքի տեր մարդիկ են: Նրանք աշխատասեր են, խելացի, զգայուն և ամբողջ էությամբ հակված են երջանկության: Այս գույնի սիրահարներըիմաստուն մարդիկ են, և շրջապատողները դա լավ հասկանում են, դրա համար էլ ձգտում են նրանց կողքին լինել: Նրանց բնորոշ է նաև համառությունը և համբերատարությունը:
ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՆԻ սիրահարները բավականին հավասարակշռված բնավորություն ունեն: Նրանք գործում են միայն լավ մտածված քայլերով: Նրանք սիրում են իշխել և բացահայտորեն ձգտում են դրան: Նրանց համար ամենակարևորը ամուր կանգնելն է հողին: Դժվար պահին կարելի է նրան վրա հույս դնել: Երբեմն նրանք անզոր են տիրապետել իրենց: Եթե նպատակ ունեն, ապա հասնում են դրան յուրաքանչյուր գնով:
ՍՊԻՏԱԿ գույն նախընտրողները շատ վառ երևակայություն ունեն: Նրանք կարող են ապրել' ստեղծելով իրենց հեքիաթը: Այդ հեքիաթում իրենք արքայադուստր են և ամբողջ ուժերով փնտրում են հենց արքայազնի: Նա կարող է ցավել մյուսների անհաջողությունների համար, բայց միևնույն ժամանակ իրեն հեռու է պահում ուրիշի խնդիրներից: Նրանք երազկոտ մարդիկ են:



Отправить комментарий