ՀԱՄԲՈՒՅՐԻ ԼԵԶՈՒՆ

Գիտե՞ք արդյոք, որ մարդն իր ողջ կյանքի ընթացքում մոտ 15 օր նվիրում է համբույրին: Մեկ ժամ շարունակ համբուրվելն ավելի օգտակար է առողջության համար, քան նույն ժամանակահատվածում որևէ մարզաձևով զբաղվելը: Սովորական համբույրի ժամանակ աշխատում է ընդամենը 2 մկան, իսկ կրքոտ համբույրի ժամանակ` 34: Մարդկության  50 % առաջին անգամ համբուրվում են 14 տարեկանը չբոլորած: Համբույրի ժամանակ մարդկանց 66% փակում են աչքերը: 
Համբույրն ունի իր յուրահատուկ լեզուն, թեթև համբույրը շուրթերի անկյուններին նշանակում է զգացմունքային խորը կապվածություն և վստահելի հարաբերություններ հաստատելու ձգտում:

Երկար ու «խորաթափանց» համբույր- արտահայտում է ֆիզիկապես ավելի մտերմանալու կարիք:
Համբույր` այտին - արտահայտում է քնքշություն և զգացմունքային կապվածություն նաև նշանակում է՝ ես քո կարիքն ունեմ, մի քիչ էլ ամաչում եմ ու խրախուսանքիդ եմ սպասում:
Համբույր` ճակատին - արտահայտում է պաշտպանելու չգիտակցված ցանկություն:
Համբույր` քթին - արտահայտում է շատ մեծ վստահություն ու քնքշություն:
Համբույր` մազերին - արտահայտում է համակրանք ու շփումից ստացած հաճույք:
Համբույր` վզին - ամենից հաճախ արտահայտում է դիմացինին հաճույք պատճառելու անկեղծ ցանկություն:
Համբույր` ականջի բլթակին - խոսում է զգացմունքներում նրա ունեցած համոզվածության մասին:
Համբույր՝ ձեռքին (ափի ներսի կողմից) - արտահայտում է ենթարկվելու պատրաստակամություն:
Համբույր՝ ձեռքին - արտահայտում է ձևական հարգանք և ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք:
Համբույր՝ մատների ծայրին - արտահայտում է հիացմունք ու քնքուշ վերաբերմունք:

Համբույր՝ դաստակին - արտահայտում է դիմացինին իրեն ենթարկելու ցանկություն:
Համբույր՝ կիսափակ աչքերով - արտահայտում է անինքնավստահություն և զգացմունքային մտերմության անկեղծ ձգտում:
Համբույր, որն ուղեկցվում է վերին շրթունքը թեթև կծելով - արտահայտում է անվստահություն դիմացինի զգացմունքներում, հաճախ խանդի նշան է:
Համբույր, որն ուղեկցվում է ներքևի շրթունքը թեթև կծելով - արտահայտում է դիմացինի նկատմամբ «իշխանություն» հաստատելու ձգտում:


Отправить комментарий