ԺԵՍՏԵՐ, ՈՐՈՆՔ ՄԱՏՆՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ
Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք օժտված են այնպիսի ժեստերով, որոնք ուղղակի կարող են մատնել նրանց զգացմունքների մասին: Գոյություն ունի կնոջ մատնության նշաններ, որոնց ուշադիր հետևելու դեպքում տղամարդը կարող է կռահել, թե ինչ է զգում կինը:
Ամենից էական մատնիչ ժեստը կնոջ հայացքն է: Դու այնքան հմայված ես նրանով, որ ուղղակի չես կարողանում կտրվել նրանից: Իսկ, երբ ձեր հայացքները հանդիպում են ակամայից ուղղում ես մեջքդ` փորձելով առավել գրավիչ և կատարյալ դարձնելով կազմվածքդ:
Նրա հետ խոսելիս, երբ կինը փորձում է անդհատ դիպչել տղամարդուն, խոսում է նրան մոտ լինելու ցանկության մասին:
Երբ կինը ծիծաղում է տղամարդու յուրաքանչյուր կատակի վրա, դա նշանակում է, որ նա շատ լավ և ուրախ է իրեն զգում ձեր կողքին, հաճելի է լսել նրան:
Շրջապատում նրան տեսնելիս սկսում եք բարձր ծիծաղել` նշանակում է փորձում եք գրավել նրա ուշադրությունը:
Եթե նրան լսելով Ձեր գլուխն ակամայից թեքվում է դեպի ուսը, ձեռքերով սկսում եք խաղալ վզնոցի կամ մազերի հետ, կամ հպվում եք Ձեր ականջի ետնամասին, դա ցույց է տալիս Ձեր անհանգստությունը, լարվածությունը, իսկ դա նշան է, որ Դուք անտարբեր չեք, հմայված եք նրանով:
Երբ Դուք ձևացնում եք, թե ձեր հետաքրքրությունները համընկնում են, նշանակում է, որ ուզում եք  հաճոյանալ նրան;
Իսկ, եթե խոսելիս  ուսով  հպվում եք նրան, կամ դիպչում  նրա ձեռքին, նշանակում է փորձում եք հմայել նրան, անտարբեր չեք:





Отправить комментарий