Փաստորեն թշնամիդ եմ դարձել,
Ինձ տեսնել դու ավա՜ղ չես ուզում,
Ուզում եմ միայն հասկանալ
Ինչո՞ւ ես այսպես դու վարվում:
Ո՞րն է իմ մեղքը, փնտրում եմ,
Բայց այդպես էլ, ցավոք չեմ գտնում,
Մի՞թե սիրելը դա մեղք է
Այդպե՞ս ես հիմա դու կարծում:
Եթե այդպես է, ների՛ր խնդրում եմ,
Քեզ այդքա՜ն, այդքա՜ն սիրելու համար,
Չգիտեի, սիրելը հանցանք է դարձելը,
Իսկ քեզ սիրողը ավաղ թշնամի:
ՀԵՂԻՆԱԿ` Շ. Ա.
Отправить комментарий