ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։

Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է։

Երջանկությունը նման է արեգակի։ Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։

Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։

Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։

Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։

Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։

Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է երևում։

Մարդը որքան ավելի երջանիկ է, այնքան ավելի քիչ է ուշադրություն հատկացնում իր երջանկությանը։

Մեծ բախտավորություն է դժբախտություն չիմանալը։

Երջանիկ պատահականությունները սակավ են հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։

Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։

Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։

Որքան ավելի երջանիկ է ժամանակը, այնքան այն ավելի կարճ է։

Մարդու կյանքը լի է երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասում է, թե այն շուտով կլինի այդպիսին։

Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար։

Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին։

Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքով։

Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի։



Отправить комментарий