ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԵՐԿՈՒՍԻՑ Ո՞ՒՄ

Երբեմն թվում է, թե սիրահարված ես միանգամից երկու հոգու: Նման իրավիճակ հաճախ է հանդիպում մեր օրերում: Ինչպե՞ս կողմնորոշվել նման դեպքերում, կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, այլապես հետո կզղջաս, որ կորցրել ես նրան, ում իրականում սիրում էիր: Առաջարկում ենք մտովի պատկերացնել մի քանի իրավիճակներ և կատարել ընտրություն:

1. Փակեք Ձեր աչքերը և պատկերացրեք, որ նրանք երկուսն էլ գտնվում են վտանգավոր իրավիճակներում, և միայն դուք կարող եք փրկել նրանց կյանքը: Ո՞ւմ կշտապեք առաջինը օգնություն ցույց տալու: Կողմնորոշվեցի՞ք, դե շտապեք ընտրություն կատարելու:
2. Հարցրեք ինքներդ Ձեզ, ո՞ւմ հետ կցանկանայիք ապրել ողջ կյանքում: Շատ հաճախ մենք շփոթում ենք սերը հրապուրանքի կամ կրքի հետ, ժամանակի ընթացքում այդ ամենը անցնում է, իսկ իրական սերը մնում է ողջ կյանքի ընթացքում`ապրելով բազում փորձություններ:
3. Պատկերացրեք, որ նրանք լքել են Ձեզ, ի՞նչ ապրումներ կունենաք դուք: Եթե տխրում եք, զգում կարոտի սուր զգացում և ձեր սիրտը ուղղակի ճզմվում է կորուստի զգացումից, ուրեմն դա է իրական սերը, իսկ եթե դուք զգում եք, որ պարզապես հաճելի ժամանակ եք անցկանցնում նրա ընկերակցությամբ, և կորուստի այնքան էլ ցավալի չէ, ուրեմն հենց նրանից էլ բաժանվեք:
4. Ո՞ւմ հետ եք ավելի հաճախ վիճում, ո՞վ է ավելի շատ հասկանում Ձեզ, նրանցից ո՞վ է ավելի կոպիտ, ոչ հարգալից Ձեր նկատմամբ: Պատասխանեք այս հարցերին, իհարկե բաց աչքերով:
5. Ի վերջո լսեք Ձեր սրտի ձայնին, հիշեք, որ կանացի ինտուիցիան հազվադեպ է սխալվում:



Отправить комментарий