ՏՂԱՄԱՐԴԻԿ ԽԱՆՈՒԹՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԱՆԱԼ ԸՆԴԱՄԵՆԸ 1800 ՎԱՅՐԿՅԱՆ

Կանայք  պաշտում են այսպես կոչված շոփինգները, դա նրանց սիրած զբաղմունքներից մեկն է համարվում, նաև սթրեսից, լարվածությունից և հոգնածությունից դուրս գալու հիանալ միջոց: Տղամարդիկ ընդհակառակը ատում են այն: Մոլորակում դժվար թե գտնվի մի տղամարդ, որ սիրի ժամերով խանութում անցկացնել, ի տարբերություն կանանց տղամարդիկ հարցը լուծում են րոպեների ընթացքում` կանայք ժամերի, որոշ դեպքերում` նույնիսկ օրերի:
Տղամարդը առևտուր անելիս առաջնորդվում է հարցը արագ լուծելու սկզբունքով, նրան չի հետաքրքրում ասենք հարսանիք գնալիս ի±նչ եղանակ կլինի, ի±նչ գույնի փողկապ կրի, հագուստը սազում է իրեն, թե` ոչ, ի±նչ կասեն ընկերները, կհավանեն արդյո±ք: Կանայք ընդհակառակը հաշվի են առնում ամեն մի մանրուք սկսած մազերի գույնից վերջացրած ականջողերի փայլով: Եթե կինը ունի լիքը դրամապանակ, ապա դժվար գտնվի աշխարհում մի տղամարդ, որ կարողանա նրան խանութից հանել մինչև վերջին կոպեկի վատնումը:
Տղամարդիկ գնումների գնում են պարտադրաբար, նրանք առաջնորդվում են այսպես կոչված ‘’առաջին իսկ պատահածը գնելու’’ սկզբունքով, ուղիղ և արագ են անցնում ցուցափեղկերի կողքով, բացառում են ամեն տեսակի ցուցակները, սիրում են հիշողությամբ գնումներ կատարել, այդ իսկ պատճառով անպայման կամ գնում են սխալ իր, կամ իսպառ մոռանում: Կանայք նկատում են նույնիսկ ամենախորքում դրված ապրանքների տեսականին, առաջնորդվում են ցուցակով, նրանք ժամերով կարող են դնել վերցնել տվյալ ապրանքը  մինչև որ կատարեն ճիշտ ընտրություն:
Հիշեք մի շատ կարևոր հանգամանք, որ տղամարդը խանութում կարող է մնալ ամենաշատը 1800 վայրկյան կամ 30 րոպե: Դրանից հետո նա դառնում է անկառավարելի, և եթե դուք  խանութ եք գնում տղամարդու հետ, ապա անընդհատ հետևեք ժամացույցի սլաքին, այլապես կամ ձեր առևտուրը կհարամվի կամ լավագույն դեպքում կիսատ կմնա:









Отправить комментарий